1. Ժաքլին Քենեդի
1952 թվականին 23-ամյա լրագրողը պաշտոնապես ներկայացվեց 35-ամյա սենատոր Ջոն Քենեդիին: Մեկ տարի անց նրանք ամուսնացան: Երբ 1960 թվականի հունվարին Քենեդին հայտարարեց իր` նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման մասին, Ժակլինը` չնայած հղիությանը, մասնակցեց իր ամուսնու նախագահական մրցավազքին:
Երբ 1961 թվականի հունվար 20-ին Քենեդին պաշտոնապես դարձավ ԱՄՆ-ի նախագահը, Ժակլինն էլ դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ և նրբաճաշակ առաջին տիկինը: «Խելացի կինը նախընտրում է իր ամուսնուց պակաս խելացի թվալ»,- մի առիթով ասել է հայտնի լուսանկարիչ Դևիդ Բեյլին` նկատի ունենալով ԱՄՆ-ի առաջին տիկին Ժաքլին Քենեդիին:
Ժաքլին Քենեդին, 1961-1963թթ. եղել է ԱՄՆ-ի առաջին տիկինը: Նա ծնվել է 1929 թվականի հուլիսի 28-ին: Ստացել է լրագրողի մասնագիտություն: Ամերիկացիները նրան համարում էին իրենց ազգային արժեքը, նա խորհրդանիշ էր և լեգենդ, պաշտելի էր և սիրելի։
2. Էլեոնորա Ռուզվելտ
ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի կնոջը, կոչեցին, այսպես ասած, «աշխարհի առաջին տիկինը»: Լավ հայտնի է նրա արտահայտությունը. «Մեծ ուղեղները քննարկում են գաղափարները, միջին ուղեղները` միջոցառումները, փոքր ուղեղները քննարկում են ժողովրդին»: Նա Սպիտակ տանն անցկացրել է 12 տարի և հասարակ ամերիկացիների շրջանում վայելել մեծ ժողովրդականություն: Ֆրանկլինը և Էլեոնորան հանդիպել են միմյանց, երբ դեռ շատ երիտասարդ էին: 1903-ին Ֆրանկլինը նրան ամուսնության առաջարկություն է անում:
Այդ ժամանակ նրանք դժվար թե պատկերացնեին, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց երկուսին: Էլեոնորան իր առաջին տիկնոջ կարգավիճակն օգտագործում է Ռուզվելտի Նոր քաղաքական կուրսի և այլ ռեֆորմների պրոպագանդայի համար, իսկ արդյունքում ՝ Քաղաքացիական իրավունքի գաղափարական շարժման համար:
Ամուսնու մահից հետո նա հանդես է գալիս որպես հրապարակախոս, գրող և իրավապաշտպան, մասնակցում է ՄԱԿ-ի կազմավորմանը և նախագահում է Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի մշակման կոմիտեն: Գարրի Տրումենը նրան անվանել է «ամբողջ աշխարհի Առաջին տիկին»:
3. Էվա Պերոն
Առաջին խոսքերը, որը Մարիա էվա Իբարգուրեն (Էվա Պերոն) ասաց իր ապագա ամուսնուն, Արգենտինայի նախագահ Խուան Պերոնին, եղել է. «Շնորհակալություն, գնդապետ, որ դուք կաք»: Վեց տարվա ընթացքում, էվա Պերոն եղավ առաջին տիկնոջ կարգավիճակով, նա կարողացավ «Ընկեր Էվիտայից» դառնալ երկրի երկրորդ դեմքը:
էվա Իբարգուրեն իր ամուսնուն` Արգենտինայի նախագահ Խուան Պերոնին, հանդիպել է Պանամայում, որտեղ աշխատում էր որպես գիշերային ակումբի պարուհի: Երբ Պերոնը վերադառնում է քաղաքականություն, Իսաբելը հաճախ նրա հանձնարարությամբ մեկնում է Հարավային Ամերիկայի տարբեր երկրներ և Իսպանիա:
Էվիտան կարողացավ գերել արգենտինացիների սրտերը, ովքեր երկրպագում էին նրան և բազմաթիվ լեգենդներ էին հյուսում նրա կյանքի մասին:
4. Ռաիսա Գորբաչովա
Ռաիսա Գորբաչովան դարձավ Խորհրդային Միության առաջին տիկինը: Գորբաչով ամուսինները կարծես անբաժան էին: Առաջին տիկինը ուղեկցում էր Միխայիլ Գորբաչովին պաշտոնական այցերի ընթացքում և նրա մշտական ուղեկիցն էր շատ ընդունելությունների ժամանակ:
Ռաիսա Մաքսիմովնա Գորբաչովան ԽՍՀՄ գլխավոր քարտուղարի առաջին կինն էր, ով պարտավոր էր հրապարակային դեր խաղալ: Սակայն դա չխանգարեց նրան ԽՍՀՄ առաջին տիկնոջ դերը հոյակապ խաղալ՝ աշխարհին ի ցույց դնելով ոչ թե խորհրդային վարքուբարքը, այլ ոճի զգացումը:
Ռաիսան ուներ հիանալի կազմվածք՝ բարակ գոտկատեղ ու երկար ոտքեր: Բազմաթիվ մարդիկ շրջվում էին նրա հետևից, սակայն նրա հայացքը մշտապես գամված էր մի մարդու՝ Միխայիլ Գորբաչովին: Վերջինիս կյանքում Ռաիսան ևս աջ ձեռքն էր և հուսալի թիկունքը։
5. Իմելդա Մարկոս
Պատմությունը ցույց է տալիս, որ, ցավոք, ոչ բոլոր առաջին տիկնայք են կարողանում անցնել արժանապատվորեն պղնձե խողովակների միջով: Իմելդա Մարկոսին իր կոշտ բնույթի ու անզուսպ շռայլության պատճառով կոչեցին «պողպատե թիթեռնիկ»:
1954 թ. գեղեցկուհի Իմելդա Մարկոսը ծանոթացավ կոնգրեսական Ֆերդինանդ Մարկոսի հետ, ով 1965 թվականին ազգայնականների կուսակցությունից ընտրվել է Ֆիլիպինների նախագահ, 1969 թվականին՝ վերընտրվել: Իմելդա Մարկոսը Մարկոսի ռեժիմի համար քաղաքական ու տնտեսական հենարաններ էր փնտրում, Եվրոպայի բարձրաստիճան այրերին համոզում էր այցելել Ֆիլիպիններ, իրենց հանգիստն անցկացնել այնտեղ և անձամբ համոզվել, որ երկիրը ծաղկում է:
Իմելդա Մարկոսի` հեռուն գնացող նախագծերը նախատեսում էին նաև միջազգային կինոփառատոնի անցկացում Մանիլայում: Սակայն հսկա կառույցի շինարարության ընթացքում պատահար եղավ ու շենքը փլվեց՝ կառույցի տակ թաղելով 68 շինարարի: Փրկարարների ջոկատները, տուժածների հարազատները պատրաստ էին ձեռքերով քանդել ավերակները՝ մարդկանց հանելու համար, սակայն Իմելդան հրամայեց շաղախ լցնել փլատակների վրա ու շարունակել շինարարությունը... 1975 թվականին Մարկոսն արդեն բացարձակապես անզոր էր վերահսկելու կնոջը:
6. Կառլա Բրունի
Նախկին մոդել, երգչուհի ու պարզապես գեղեցկուհի Կառլա Բրունին միայն թեժացրեց ամուսնու` Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի անձնական կյանքը։
2008 թվականի փետրվարին Կառլա Բրունին դարձավ Ֆրանսիայի առաջին տիկինը և մարտին արդեն հոյակապ կարողանում էր իրեն դրսևորել բրիտանական թագուհու` Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Բոհեմյան կյանքով տարված Բրունին այնպես արեց, որ Սարկոզիի` չափից ավելի աջակողմյան տեսակետները փոխվեցին: Սիրելի կրունկները տափակ կոշիկներով փոխարինած Բրունիի ներկայությամբ յուրաքանչյուր քաղաքական միջոցառում վերածվում էր սնդուսափայլ ամսագրերի լուսանկարիչների «մարտի դաշտի»։
Վերջին նախագահական ընտրություններից առաջ սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ Բրունին նորից հղի է, սակայն դա չօգնեց Սարկոզիին հաղթել ընտրություններում։ Ֆրանսիան չներեց նրան՝ ժամանակին մերկ լուսանկարված կնոջ հետ ամուսնանալու համար։ Մինչդեռ ամուսնու պարտությունը հնարավորություն տվեց Բրունիին վերադառնալ իր սիրելի Vogue-ի շապիկին։
7. Հիլարի Քլինթոն
Ամենաազդեցիկ բարձրաստիճան առաջին տիկնանց ցուցակում է Սպիտակ տան տիկինը` Հիլարի Քլինթոնը: 1975 թվականին Հիլարին և Բիլը դառնում են ամուսիններ ու սկսում համատեղ ճանապարհը դեպի վերջնակետ` նախագահական աթոռ: 1993թվականին Բիլ Քլինթոնը դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների 42-րդ նախագահը, իսկ Հիլարին` առաջին տիկինը:
Հիլարի Քլինթոնը երկար ճանապարհ է անցել այն ժամանակվանից, երբ նա դեռ ուղղակի առաջին տիկինն էր՝ նախագահի կինը: Ոչ շատ երկար ժամանակամիջոցում նա հասցրել է լինել սենատոր, նախագահի թեկնածու և պետքարտուղար:
Այժմ, երբ նախագահ Բարաք Օբաման պետդեպարտամենտի նոր ղեկավար է ընտրել, ամբողջ աշխարհը սպասում է, որ Հիլարին կփորձի հաջորդ ընտրությունների ժամանակ նախագահական աթոռի համար պայքարել: