Մերի Բելը: 1968 թվականի գարնանը Նյուքասլ քաղաքում տարօրինակ դեպքերը սկսեցին սարափեցնել տեղի բնակչությանը: 3-ամյա տղան ընկել էր տանիքից, որտեղ խաղում էր Մերի Բելլի հետ: Բարեբախտաբար, երեխան ողջ էր մնացել, սակայն ստացել էր լուրջ վնասվածքներ: Շուտով ոստիկանություն դիմեցին 6-ամյա 3 երեխաների մայրերը` մեղադրելով Մերի Բելլին այն բանում, որ նա խաղալու ժամանակ խեղդում է երեխաներին: 1968 թվականի մայիսի 25-ին գտան 4-ամյա Մարտին Բրաունի դին:

 

Մի քանի օր անց, Մերի Բելը գալիս է նրանց տուն և հարցնում երեխայի մասին, սակայն մայրը պատասխանում է, որ իր տղան մահացել է: Իսկ Մերին պատասխանել է. «Այո, ես գիտեմ, պարզապես ուզում էի նրան դագաղում տեսնել»:


1968 թվականի հուլիսին 3-ամյա Բրայան Հոյն անհետանում է: Շուտով նրան գտնում են խեղդամահ արված: Պարզվում է, որ Մերին է մեղավոր բոլոր երեխաների մահվան մեջ և նրան տեղափոխում են բանտ: Նա խոստովանում է, որ սպանել է հաճույքի համար:Terrifyingmurderers01 Самые безжалостные дети убийцы в истории

 

Ջոն Վենեյբլսը և Ռոբերտ Թոմփսոնը դատապարտվել են ցմահ ազատազրկման` չնայած այն հանգամանքին, որ հանցագործության պահին նրանք եղել են 10 տարեկան: 1993թվականին 2-ամյա Ջեյմս Բուլգերի մայրը նրան միայնակ է թողել մսի վաճառակետի մոտ` առանց կասկածելու, որ որդուն տեսնում է վերջին անգամ:

 

Ջոնն ու Ռոբերտն այդ նույն ժամանակ մոտակայքում գողություն են արել խանութներից ու անցորդներից: Տղաները որոշել են առևանգել երեխային այնպես, որ բոլորը կարծեն, թե երեխան կորել է: Նրանք 2-ամյա Ջեյմս Բուլգերի տարել են երկաթգծի մոտ ու ծեծել երկաթե ձողերով, քարերով, որից հետո նրան թողել են երկաթգծի վրա` հույս ունենալով, որ երեխան գնացքի տակ կընկնի ու բոլորը կկարծեն, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է:

 

Երեխան մահացել է գնացքի տակ մնալուց հետո, սակայն այս պատմությունը բացահայտվել է:

 

Terrifyingmurderers02 Самые безжалостные дети убийцы в истории

 

Terrifyingmurderers03 Самые безжалостные дети убийцы в истории


Ալիսա Բուստամենք15-ամյա Ալիսա Բուստամենքը սպանել է հարևանի երեխային ու թաքցրել դին: Ալիսան սպանությունը ծրագրել է ավելի վաղ: Հոկտեմբերի 21-ին հարձակվել է հարևանի երեխայի վրա, կտտանքների ենթարկել և կտրել նրա կոկորդը:

 

Հարցաքննության ժամանակ աղջիկը խոստովանել է մեղքը: Նա ասել է, որ ցանկացել է հասկանալ, թե ինչ են զգում մարդասպանները:

 

Terrifyingmurderers04 Самые безжалостные дети убийцы в истории


Ջորջ Սթիննի կրտսեր: 1944 թվականի հունիսի 16-ին ԱՄՆ-ում  մահապատժի ենթարկվեց 14-ամյա Ջորջը, ով մեղադրվում էր երկու աղջիկների՝ 11-ամյա Բեթի Բեննիկերին ու 8-ամյա Մերի Էմիի Թոմփսին սպանելու մեջ: Աղջիկների մարմինների վրա ծանր վնասվածքներ են եղել:

 

Ջորջը խոստովանել է հանցագործությունը, ինչպես նաև ասել է, որ փորձել է սեռական հարաբերություն ունենալ Բեթիի հետ: Նրան մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռի միջոցով:

 

Terrifyingmurderers05 Самые безжалостные дети убийцы в истории


Կիպը Քինքել: 1998 թվականի մայիսի 20-ին Քինքելին հեռացրել են դպրոցից` համադասարանցուց գողացված զենք գնելու փորձի համար: Քանի որ տղան խոստովանել է մեղքը, ոստիկանները նրան ազատ են արձակել: Տանը հայրն ասել է, որ նրան կուղարկեին ուղղիչ դպրոց, եթե չհամագործակցեր ոստիկանների հետ:

 

Նույն օրը Կիպը սենյակից վերցրել է թաքցրած հրազենը ու խոհանոցում սպանել հորը:Երբ մայրը վերադարձել է տուն, տղան ասել է, որ սիրում է նրան ու կրակել է նրա ուղղությամբ` 3 անգամ դեմքին և մեկ անգամ սրտին:

 

Նա վստահեցրել է, որ փորձել է ազատել ծնողներին հետագայում օրենքի հետ խնդիրներից: Հաջորդ օրը տղան մոր մեքենայով զինված գնացել է դպրոց, սպանել է երկու աշակերտի և վիրավորել 24 մարդու: Նրան դատապարտել են 11 տարվա ազատազրկման:

 

Terrifyingmurderers06 Самые безжалостные дети убийцы в истории


Սինդին և Շիրլին Վուլֆ: Սինդին և Շիրլին Վուլֆը 1983 թվականին սկսել են զոհ փնտրել զվարճանքի համար: Նրանք վանդալիզմով կամ մեքենաների առևանգմամբ են զբաղվել: Բայց մի անգամ նրանք թակել են անծանոթ մարդու տան դուռը, որտեղ բնակվել է տարեց մի կին:

 

Տեսնելով 14-15 տարեկան աղջիկներին` կինը նրանց հրավիրել է տուն: Կինը թեյ է հյուրասիրել աղջիկներին ու զրուցել նրանց հետ: Շարլին բռնել է կնոջ վզից, իսկ Սինդին վերցրել է խոհանոցային դանակն ու տվել ընկերուհուն: Աղջիկը դանակի 28 հարված է հասցրել ծեր կնոջը: 

 

Terrifyingmurderers07 Самые безжалостные дети убийцы в истории


Բարի Լուկատիս: Բարի Լուկատիս1996 թվականին տղան կրակել է դպրոցում ու պատանդ վերցրել աշակերտներին: Այդ օրը Բարի Լուկատիսը հագել է իր լավագույն՝ կովբոյի կոստյումը ու մտել է դասարան, որտեղ պետք է ընթանար հանրահաշվի դաս: Դասընկերները ծիծաղելի են համարել նրա հագուստը:

 

Ոչ ոք չի կասկածել, որ կոստյումի տակ տղան զենք է թաքցնում: Սկզբում նա սպանել է 14-ամյա Մանուել Վելայի, այնուհետև ևս մի քանիսին մարդուն: Ողջ ընթացքում նա բղավել է, որիր արարքը ավելի հետաքրքիր է, քան հանրահաշիվի դասը:

 

Այս արտահայտությունը Սթիվեն Քինգի «Զայրույթ» գրքից է: 

 

Terrifyingmurderers08 Самые безжалостные дети убийцы в истории


Ջոուշ Ֆիլիպսը: 1998 թվականին, երբ Ջոուշ Ֆիլիպսը 14 տարեկան էր, կորավ նրա հարևանուհին: Մի առավոտ, տղայի սենյակը հավաքելու ժամանակ, մայրը նկատել է, որ տղայի անկողինը խոնավ է ու կարծել է, որ ջրային ներքնակը պատռվել է: Րոպեներ անց կինը հայտնաբերել է 8-ամյա Մեդի Քլիֆթոնի դին, ով կորած է համարվել մեկ շաբաթ շարունակ:


Տղան ասել է, որ պատահաբար հարվածել է բեյսբոլի փայտով, հետո երեխային քարշ է տվել իր սենյակ ու հարվածները շարունակել այնքան ժամանակ, որ աղջիկը մահանա: Դատարանը չի հավատացել նրա խոստովանությանը: Քանի որ Ջոուշը սպանության պահին եղել է 16 տարեկան, նրան չեն դատապարտել մահվան, սակայն ազատազրկել են ցմահ՝ առանց ազատ արձակվելու իրավունքի:

 

Terrifyingmurderers09 Самые безжалостные дети убийцы в истории


Վիլի Բոսկետ:  1978 թվականին՝ 15 տարեկան հասակում, Վիլի Բոսկետն ավելի քան 2000 հանցագործություն էր իրականացրել: Նա երբեք չի ճանաչել իր հորը, սակայն իմացել է, որ նա դատապարտվել է սպանության համար ու հոր քայլը համարել է համարձակ: Այդ ժամանակ ԱՄՆ-ում անչափահասների համար օրենքով պատասխանատվություն չէր սահմանվում:

Այդ է պատճառը, որ  Բոսկետը համարձակ շրջում էր դանակով ու ատրճանակով:

 

1978 թվականի մարտի 19-ին նա կրակել է Մոյզես Պերեսի վրա, իսկ մարտի 27-ին՝ Նոել Պերեսին: Ճակատագրի հեգնանքով Բոսկետի գործն նախադեպ դարձավ, որպեսզի վերանայվի անչափահասներին պատասխանատվության ենթարկելու օրենքը: Համաձայն նոր օրենքի՝ 13 տարեկանից սկսած երեխաներին կարելի է դատապարտել մեծահասակների համար նախատեսված օրենքներով:

 

Terrifyingmurderers10 Самые безжалостные дети убийцы в истории


Էրիկ Սմիթ: 13 տարեկանում Էրիկ Սմիթին ծաղրել են ակնոցների, պեպենների, կարմիր մազերի ու ականջների պատճառով: Նման հետևանք առաջացնում են էպիլեպսիայի դեմ միջոցները, որոնք ընդունել է նրա մայրը՝ հղիության ժամանակ: Սմիթը մեղադրվել է 4-ամյա երեխայի մահվան մեջ:

 

Սմիթը ձերբակալվել է 4 տարեկան Դերիք Ռոբիին սպանելու համար: 1993թվականին  տղան խեղդել է 4-ամյա երեխային, ապա քարով հարվածել նրա գլխին ու բռնաբարել: Սմիթին դատապարտել են ազատազրկման: 

 

Երբ դատավարության ընթացքում հարցրել են, թե ի՞նչ նպատակով է նա դա արել, Սմիթը չի կարողացել պատասխանել: Հոգեբույժները Սմիթի մոտ ախտորոշել են որոշ վարքային խանգարումներ, որի ժամանակ մարդը չի կարողանում կառավարել իր ներքին զայրույթը: Սմիթը դատապարտվել է ազատազրկման:

 

Terrifyingmurderers11 Самые безжалостные дети убийцы в истории

Լայոնել Թեյթ: Ո՞վ կարող էր մտածել, որ ըմբշամարտի մրցումների մշտական դիտումները կարող էին հանգեցնել 6-ամյա աղջկա՝ Թիֆանի Օունիկի սպանությանը: Մի երեկո մայրը Թիֆանի Օունիկին թողել է իր տղայի հետ, իսկ ինքը գնացել է այլ սենյակ: Ժամը 10-ին նա զայրացել է երեխաների վրա ու ասել, որ լուռ մնան:Որոշ ժամանակ անց Լայոնելը կանչել է մորը ու ասել, որ Թիֆանին չի շնչում:

 

Նա բացատրել է, որ խաղի ժամանակ աղջիկը գլխով հարվածել է սեղանին: Ավելի ուշ պարզվել է, որ մահվան պատճառը եղել է լյարդի պատռվածքը: Աղջկա մոտ հայտնաբերվել է նաև գանգի ու կողոսկրերի կոտրվածքներ և 35 այլ վնասվածք: Թեյթը փոխել է ցուցմունքը ու ասել, որ աստիճանների վրայից թռել է երեխայի վրա:

 

Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց ազատ արձակման իրավունքի:

 

Terrifyingmurderers12 Самые безжалостные дети убийцы в истории


Քրեյգ Փրայս: «Աղջիկները քայլում են այն պատճառով, որ ես թույլ եմ տվել նրանց ապրել»: 1989 39-ամյա Ջոան Հիթոնը և նրա երկու աղջիկները՝ 10-ամյա Ջենիֆերը և 8-ամյա Մելիսան, հայտնաբերվել են տանը՝ դաժանաբար սպանված և արնաքամ եղած վիճակում: Նրանք այնքան դաժանորեն էին սպանվել, որ հարվածներից Մելիսայի վիզն ամբողջությամբ ջարդվել էր: Դատաբժշկական հետաքննությունը ցույց է տվել, որ Ջոանը ստացել է մոտ 60 հարված, իսկ Մելիսան` շուրջ 30:

 

Ոստիկանները կարծել են, որ սպանության հիմնական դրդապատճառը գողությունն է. սպանության դանակը Հիթոնի խոհանոցից է եղել, և սպանողը պետք է որ լիներ Հիթոնի հարևանությամբ ապրող ինչ-որ մեկը: Քրեյգն առաջացրել է ոստիկանների կասկածը` իր վիրակապված ձեռքի պատճառով: Նա բացատրել է, որ ձեռքով ջարդել էր իր ավտոմեքենայի ապակին: Ոստիկանները, սակայն, չեն հավատացել Քրեյգին և նրա տանը հայտնաբերել են սպանության գործիքը՝ դանակը, ձեռնոցներ և այլ արյունոտ իրեր: 

 

Terrifyingmurderers13 Самые безжалостные дети убийцы в истории


Ջեսսի Փոմրոյ: Ջեսսի Փոմրոյը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 29-ին՝ Մասաչուսեթսում: Նա Մասաչուսեթսի պատմության մեջ համարվում է ամենաերիտասարդ մարդասպանը: Պոմերոյն իր դաժան գործողությունները երեխաների նկատմամբ սկսել է 11 տարեկանից: Նա փակի տակ է պահել յոթ երեխայի՝ մերկացնելով, կապելով և տանջելով նրանց դանակով կամ էլ քորոցներ խրելով նրանց մաշկի մեջ:

 

Ջեսսիին ձերբակալել են և ուղարկել ուղղիչ դպրոց, որտեղ նա պետք է մնար մինչև 25 տարեկանը, բայց 1,5 տարի հետո ազատ է արձակվել լավ պահվածքի համար:

 

Երեք տարի անց նա կրկին առևանգել և սպանել 10 տարեկան մի աղջկա, մեղադրվել չորսամյա մի տղայի սպանության մեջ:  Այս ամենից հետո Պոմերոյը դատապարտվել է ցմահ ազատազրկման ու մահացել 72 տարեկանում՝ բանտախցում: 

 

Terrifyingmurderers14 Самые безжалостные дети убийцы в истории