Հարսանիքը ոչ միայն երկար սպասված հեքիաթային օր է, այլև հաճելի խառնաշփոթ ստեղծելու առիթ:) Յուրաքանչյուր աղջկա համար կարևոր է այդ օրը լինել ամենագեղեցիկը: Ցավոք, շատերի ֆինանսական վիճակը չի ներում` դիմելու պրոֆեսիոնալ դիմահարդարների օգնությանը, իսկ գործն ինքնուրույն գլուխ բերելու համար պետք են բավականչափ գիտելիքներ և որոշալի փորձ: ESem.am-ն առանձնացրել է մի քանի կանոն, որոնք կօգնեն քեզ այդ օրը լինել երազանքներիդ հարսանցուն:

 

 

 

1. Հարսանիքից 1-2 ամիս առաջ փորձիր կարգի բերել մաշկդ. փափկացնող, խոնավացնող, հարթացնող քսուքներ օգտագործիր: Մաշկդ պետք է իդեալական հարթ լինի, որպեսզի տոնային քսուքը տարածելիս դիմակի տպավորություն չստեղծվի:

2. Հարսնացուի դիմահարդարումը պետք է «դիմացկուն» լինի, դրա համար պետք է օգտագործել «բազա փրայմեր»: Օգտագործիր ջրակայուն թարթչաներկ, որպեսզի արարողության ամենահուզիչ պահերին ամոթալի վիճակում չհայտնվես :)

3. Մի մոռացիր, որ դիմահարդարման և զգեստի գույներն ու ոճը պետք է համապատասխան լինեն:

4. Եթե զգեստիդ մեջքը բաց է կամ լայն դեկոլտե ունի, ուշադիր եղիր, որ այդ հատվածում մաշկդ նույնպես հարթ և իդեալական լինի: Կարող ես մարմնի հատուկ «սկրաբ» օգտագործել:

5. Հարսանեկան արարողության ժամանակ պետք է լինես այնպիսին, ինչպիսին կաս, պետք չէ դիմել փորձարկումների, քանզի անահաջող արդյունքի դեպքում նախկին տեսքիդ վերադառնալու ժամանակ չես ունենա:

 

 

6. Եթե սպիտակամորթ ես, պետք չէ այցելել սոլյարի և ավելորդ անգամ սթրեսի ենթարկել մաշկդ:

7. Եթե պետք է այցելես SPA սրահներ, ապա դա արա հարսանիքից մեկ ամիս առաջ: Հուզական շրջանում հնարավոր է, որ սովորական պրոցեդուրաների ժամանակ ալերգիա առաջանա մոտդ:  

8. Նախապատրաստական աշխատանքների և անքուն գիշերների արդյունքում հնարավոր է աչքերի ստորին կոպերին պարկեր գոյանան: Դրանք ծածկելու համար տոնային քսուքիցդ 1-2 երանգ բաց գույնի «կորեկտոր» քսիր և լավ տարածիր, որպեսզի տարբեր երանգներով գծեր չառաջնան:

9. Եթե դիմահարդարի վրձնին լավ չես տիրապետում, ավելի լավ է ռիսկի չդիմես և ստվերաներկ չօգտագործես:) Փոխարենը կարող ես մատիտով կամ «սուրմայով» ընդգծել աչքերդ և բաց երանգի շրթներկով նրբություն հաղորդել կերպարիդ: Շատ աղջիկներ տարբերվելու համար նախընտրում են օգտագործել կարմիր շրթներկ, բայց մի պահ մտածիր սիրելիիդ մասին. չէ՞ որ այդ օրը բոլորը գոչելու են` համբույր :)

10. Հիշիր, եթե անգամ շատ ես չարչարվում արտաքին տեսքիդ վրա, ամեն ինչ պետք է լինի «մինիմալիզմի» մեջ:)