Ձեզ հրավիրել են թանկարժեք ռեստորան և դուք չգիտեք՝ ինչպե՞ս ձեզ պահել։

Ամենակարևորն է թուլանալ և չմոռանալ էթիկայի տարրական կանոնների մասին։

 

 

1․ Ուշադրություն դարձրեք ռեստորանի յուրահատկության, այլ ոչ թե ձեր ճաշակի վրա

kak-ne-opozoritsya-v-restorane_c4ca4238a0b923820dcc509a6f75849b-768x510

Եթե ձեզ հրավիրել են ծովային մթերքների ռեստորան, ապա պետք չէ պատվիրել մսային ճաշատեսակ։

 

2․ Ճիշտ հագնվեք

Եթե պատրաստվում եք ռեստորան գնալ, հիշեք դրես-կոդի մասին։

Հիմարություն կլինի գնալ այնտեղ ամենօրյա կամ սպորտային հագուստով։

 

 

3․ Մի՛ վախեցեք հարցեր տալ

kak-ne-opozoritsya-v-restorane_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3-768x512

Ռեստորանների մենյուներում հաճախ կան անհասկանալի անվանումներով ճաշատեսակներ, այդ պատճառով եթե ինչ-որ բան անհասկանալի է ձեզ, մի՛ ամաչեք և հարցրեք։

 

4․ Ինչպե՞ս ճիշտ փորձել գինին

kak-ne-opozoritsya-v-restorane_a87ff679a2f3e71d9181a67b7542122c-768x513

Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա ամենաբարդ պահն է։ Մի կում խմեք գինուց՝ զուգահեռ շփվելով ձեր սեղանակիցների հետ։

 

Եթե ձեզ այն դուր է եկել, կարող եք գլխով դրական շարժում անել։

 

 

5․ Ինչպե՞ս պահել բաժակը

kak-ne-opozoritsya-v-restorane_e4da3b7fbbce2345d7772b0674a318d5

Գինու բաժակը միշտ պահեք պոչից, երբեք մի՛ վերցրեք բաժակը միայն բութ մատով և ցուցամատով:

 

6. Թողեք թեյավճար և հարցրեք գինը

kak-ne-opozoritsya-v-restorane_1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc-768x511

Ամոթ չէ ճշտել ճաշատեսակի գինը։

Մատուցողը կարող է ձեզ առաջարկել ֆիրմային ճաշատեսակ կամ ռեստորանի հատուկ առաջարկը։

Միշտ ճշտեք գինը, եթե գումարը կարևոր է ձեզ համար և միշտ թեյավճար թողեք։

 

Նյութի աղբյուրը` mypage.am