Արդեն հայտնի է, Կաննի 67-րդ կինոփառատոնի հաղթողների անունները:«Ոսկե արմավենի» մրցանակին այս անգամ արժանացել է թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» ֆիլմը:Այժմ եկել է ժամանակը գնահատելու փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցող աստղերի կրած հագուստները: Արարողությանը մասնակցում էին Ումա Տուրմանը, Քվենտին Տարանտինոն, Սոֆի Լորենը, Սոֆյա Կոպոլան, Ելենա Լյադովան, Պազ Վեգան, Նատաշա Պոլին և ուրիշ հայտնիներ: Մի քանի խոսք հագուստների մասին.
Ումա Տուրմանը կրել էր շատ գեղեցիկ սպիտակ զգեստ "Marchesa" բրենդից: Սոֆի Լորենը նախընտրել էր "Giorgio Armani" բրենդը , իսկ Վիկտորյա Բոնյան` "Christophe Guillarme"-ը: