Կինեմատոգրաֆի ոլորտի ամենահեղինակավոր և գեղեցիկ միջոցառումներից մեկը՝ Կաննի միջազգային կինոփառատոնը, ունի նույնքան գեղեցիկ ավարտ, գրում է tert.am-ը` հղում տալով Tatler-ին։
Կայքն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է համաշխարհային ճանաչում ունեցող աստղերին, որոնք ներկա են գտնվել կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությանը։
Իրենց էլեգանտ հագուստներով կարմիր գորգի վրա փայլել են Ումա Թուրմանը, Լետիցիա Կաստան, Ազիա Արջենտոն, Նիկոլ Քիդմանը, Բերենիս Բեժոն, Լեա Սեյդուն, որոնց ուղեկցել են Ալեն Դելոնը, Օռլանդո Բլումը և այլք։
Հիշեցնենք, որ «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Նեբրասկա» ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորած Բրյուս Դերնին: «Կնոջ լավագույն դերի» գլխավոր մրցանակին է արժանացել «Արտիստը» համր ֆիլմի հերոսուհուն մարմնավորած Բերենիս Բեժոն։
Կինոփառատոնի լավագույն ֆիլմ է ճանաչվել քննադատությունների կենտրոնում հայտնված Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» կինոնկարը: Թունիսում բնակվող ֆրանսիացի ռեժիսորի ֆիլմը պատմում է երկու երիտասարդ աղջիկների սիրո մասին:
Մրցույթի գրան պրին շնորհվել է Կոեն եղբայրներին՝ «Լյուին Դևիսի ներսում» ֆիլմի համար: Լավագույն սցենարի համար մրցանակը շնորհվել է չինացի Ցզյա Չժանկեին՝ իր «Մեղքի հպում» ֆիլմի համար:
Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել է 20 կինոնկար: