esem.am-ը գրում է.
Այն, որ մեր շոու բիզնեսում կան մարդիկ, ովքեր նախ՝ մի բան անում են, հետո մտածում, գաղտնիք չէ, եթե, իհարկե, ընդհանրապես օժտված են բանական էակին հատուկ այդ ունակությամբ: Այսօր շատ պատահական համացանցում հանդիպեցի շոու բիզնեսում բավականին հայտնի մի երգչուհու գրառման, որով վերջինս շատ կոպիտ վիրավորել էր մեր ընկերության՝ «Անի Քոչար փրոդակշնի» տնօրեն, «Բարև, ԵՍ եմ» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարին: Մինչ գրառումը հորթային հրճվանքով տարածողները մեկը մյուսին հերթ չտալով ռեկորդային արագությամբ կտեղադրեին իրենց կայքերում, գրառման հեղինակ Անահիտ Սիմոնյանը ջնջեց երկուսն էլ:
Թե ինչու է Անահիտը նախ վիրավորել, հետո ջնջել գրառումները, հարցի մի կողմն է, որին դեռ կանդրադառնանք: Սակայն լուսանկարի քննարկման և այն իբր միտումնավոր «ֆոտոշոփով գեշացնելու» հարցն արդեն շատ կարևոր է: Կարևոր է ոչ թե մեզ համար, քանի որ դա մի քանի տարվա վաղեմության լուսանկար է, որն անգամ անզեն աչքով երևում է, որ համակարգչային որևէ ծրագրով միջամտության չի ենթարկվել, այլ այն, թե ինչու է սույն երգչուհին անձնական վիրավորանք հասցնում մի մարդու, ով ընկերության տնօրենը լինելով հանդերձ, այս պահին բացակայում է երկրից ու անգամ տեղյակ էլ չէր Անահիտի կոմղից աղմուկ բարձրացրած հրապարակման մասին: Այն, որ անձնական վիրավորանքը ամենակոպիտ կերպով հասցվում է մի մարդու, ով անտեղյակ է այդ ամենից, միայն մի բան է վկայում. Անահիտը անձնական հակակրանք ունի Անիի նկատմամբ ու առիթը բաց չի թողել այն արտահայտելու՝ չգիտակցելով, սակայն, որ այլ բան է ընկերության տնօրեն լինելը, մեկ այլ բան՝ նյութի հեղինակ: Սրանք, իհարկե, տարրական բաներ են, որոնք հասկանալու համար ինտելեկտուալ մեծ կարողություններ պետք չեն:
Անահիտ Սիմոնյանի հիշողությո՞ւնը վերականգնվեց, թե՞, ի վերջո, հասակացավ, որ ֆոտոշոփի ենթարկված լուսանկարը պարզելն առանձնապես բարդ բան չէ, դրա համար հեռացրեց վիրավորանք և հերյուրանք պարունակող իր գրառումը, թե՞ ամուսնու՝ երգիչ Հայկոյի միջամտությունը դրանում իր դերակատարումն ունեցավ, չգիտեմ: Պարզվում է՝ ներողություն խնդրելը Անի Քոչարից, որը մեր պահանջն էր, շատ անհարմար ու անթույլատրելի արարք էր Անահիտի համար, որ ամուսինը դեռ մի բան էլ մեզանից էր պահանջում ներողություն խնդրել, քանի որ, ըստ Հայկոյի, նյութի հեղինակ լրագրողը պետք է ներողություն խնդրի «բրակ նկար» (արտահայտությունը Հայկոյինն է) օգտագործելու համար, որից հետո միայն Անահիտն էլ Անիից ներողություն կխնդրի:
Չանտեսելով այս պայմանի բարոյական կողմը՝ ստացվում է, որ Անահիտն Անիին վիրավորում է, բայց ինքը ներողություն կխնդրի միայն մեր լրագրողից հետո: Չափազանց քրիստոնեական մոտեցում, որը միայն ծափողջույնների է արժանի, թեպետ, երևի Անահիտն արդեն շատ է հոգնել դրանցից:
Ինչևէ, Անահիտի՝ տարիներ առաջ մեզ տրամադրված լուսանկարներից հրապարակում ենք ևս մի քանիսը ու հիմա՞ էլ Անահիտը կպնդի, թե դրանք ֆոտոշոփ արված լուսանկարներ են:
Օֆելյա Քոչարյան
«Անի Քոչար փրոդակշնի» աշխատակազմի ղեկավար,
«Բարև ԵՍ եմ…» ամսագրի խմբագիր