Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա երկու անվանի մենակատարների հետ:  տեղեկացրին ՀՊՖՆ մամլո ծառայությունից, նվագախմբի հետ մայիսի 23-ին ելույթ կունենան ջութակահար Ալեքսանդրու Տոմեսկուն (Ռումինիա) և դաշնակահար Վալենտինա Բաբորը (Գերմանիա):

 

ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նվագախումբը և մենակատարները կներկայացնեն Մենդելսոնի Ջութակի կոնցերտը, Մոցարտի Դաշնամուրի թիվ 9 կոնցերտը և թիվ 34 Սիմֆոնիան:

 

Համերգի աջակիցն է Հայաստանում Ռումինիայի դեսպանությունը: