25-ամյա ավստրիացի դիվա Կոնչիտա Վուրսթը հաշված օրերի ընթացքում դարձավ ամենաքննարկվող կերպարը Եվրոպայում: Չնայած Ռուսաստանի քննարկումների ալիքին, «մորուքով երգիչը» իր հաղթական հիթով`  "Rise like a Phoenix", զբաղեցրել է "iTunes" ռուսական երաժշտական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը: Կոնչիտայի հաղթանակը «Եվրատեսիլում» անհանգստացրեց նաև պատգամավորներին. Վիտալի Միլոնովն առաջարկեց նույնիսկ փակել նորահայտ աստղի մուտքը Ռուսաստան:

 

 

Այնուամենայնիվ, ավստրիացի Թոմաս Նոյվիրթը (Կոնչիտայի իրական անունը) ունի նաև երկրպագուներ: Նրանք մանրամասն ուսումնասիրել են ապագա կուռքի կենսագրությունը, և նույնիսկ գտել են նրա մանկության լուսանկարները: Լուսանկարներն իսկապես առանձնահատուկ են. դրանցում նա բոլորովին էլ երկչոտ դեռահասի նման չէ, ով ամաչում է իր սեռական կողմնորոշումից: Ընդհակառակը, իր մանկության լուսանկարներում ապագա աստղը 12 տարեկանում արդեն ցույց է տալիս իր սերը կանացի հագուստների հանդեպ, կոկետություն է անում և բացարձակ չի ամաչում ցույց տալ իրեն այնպես, ինչպես կա:



 Նոյվիրթը խոստովանում է, որ մանկության տարիներին դեռահասների կողմից ենթարկվել է ստորացումների: Երիտասարդը նույնիսկ խուսափել է գնալ զուգարան` վախենալով ծաղրանքից: Նա գնում էր այնտեղ միայն այն ժամանակ, երբ համոզված էր, որ ներսում ոչ ոք չկա: Այժմ Նոյվիրթը նշում է, որ իր հիմնական աջակիցներն իր ծնողներն են:


-Իմ ծնողները հպարտանում են ինձանով: Նրանք ուրախանում են իմ հաղթանակով, իսկ մայրս ինձ ասաց, որ նա երջանիկ է, որ հիմա այդպիսի «աղջիկ» ունի: Այո, նա ինձ այդպես է անվանում և ընդունում է ինձ այնպես, ինչպես կամ: Դպրոցն ավարտելուց հետո Թոմասը սովորել է նորաձևության ինստիտուտում, այնուհետև հիմնադրել է սեփական երաժշտական խումբը, որը կոչվում էր "Jetzt Anders", բայց հաջողության չի հասել: Ճանաչված է դարձել երիտասարդության տարիներին, միայն այն ժամանակ, երբ շոուներից մեկի ընթացքում հայտնվել է մորուքով լեդիի կերպարում և որոշել իր բախտը փորձել միջազգային մրցույթում:



 Будущей Кончите Вурст на этом фото 12 лет

В мальчиковой поп-группе Нойвирт не добился успеха

Маленький Томас с детства не скрывал свою любовь к женским платьям

Томас Нойвирт совершил камин-аут в 17 лет