Aroxj.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները իրականացրել են հետազոտություն այն մասին, թե հիմնականում ինչ խնդիրները են ի հայտ գալիս դեռահասների և երեխաների մոտ ոսպնյակներ օգտագործելու և բժշկական այլ սարքավորումներ կրելու արդյունքում: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տարեկան շտապ օգնությունը հիվանդանոց է հասցնում 70 հազար երեխա: Նրանց 1/4 հայտնվում է այնտեղ ոսպնյակ կրելու պատճառով: Բանն այն է, որ շատ երեխաների մոտ ոսպնյակների սխալ օգտագործման հետևանքով զարգանում են աչքի վարակներ, հայտնվում են մեխանիկական վնասվածքներ և կապտուկներ: Երեխաները չեն հետևում ոսպնյակների մաքրությանը և կրելու ժամկետին` օգտագործելով այն առանց մաքրելու շատ երկար ժամանակ, հանում են աչքից եղունգներով` վնասելով եղջերաթաղանթը: Սակայն պետք է նշել, որ կոնտակտային ոսպնյակները միակ խնդիրը չեն: Ինչ վերաբերում է բժշկական սարքավորումներին, հիմնական դժվարությունը պայմանավորված է փոխպատվաստված սարքավորումների հետ: Դրանց թվին են պատկանում ուռուցքաբանական հիվանդների կատետորների ամրացումը, շաքարախտով հիվանդների ինսուլինային պոմպերը և այլն:
Ընդհանուր առմամբ, հետազոտությունների ընթացքում ուսումնասիրվել էին 100 հիվանդանոցի տվյալներ, որոնք հայտնում էին երեխաների կամ դեռահասների մոտ առկա 144799 բարդությունների մասին:
Շարունակությունը` այստեղ: