Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 17-ին տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգին մասնակցելու են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումը (գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան), Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբը (գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունց): Որպես մենակատարներ հանդես կգան Դանիել Մելքոնյանը (շեփոր), Դիաննա Հարությունյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Գեորգի Մանգասարյանը (տենոր), Արսեն Տեր-Տաճատյանը (հարվածային գործիքներ): Ծրագրում կհնչեն Յուրի Հարությունյանի կամերային, ջազային, ինչպես նաև ֆիլմերի համար գրված ստեղծագործությունները:

 

Միջոցառման ընթացքում կցուցադրվեն Յուրի Հարությունյանի կյանքը և գործունեությունն ներկայացնող ֆիլմաշարից հատվածներ:

 

Համերգն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ՀՀ «Մշակույթի զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ: