1.Հատկապես վտանգավոր և արգելված է սննդային E հավելումներն ունեցող մթերքները: E621 հավելում պարունակող մթերքները, առաջացնում են սննդային կախվածություն: Այս հավելումը պարունակող մթերքներն՝ օրինակ մկների մոտ հանգեցնում է կուրության: Ի դեպ այն համարվում է սննդի մեջ ամենատարածված հավելումը:

 

2. Վտանգավոր են համարվում նաև տրանս-ճարպերը պարունակող սննդամթերքները: Տրանս-ճարպեր են պարունակում թխվածքները կամ պատրաստի նախուտեստները, կրեկերները, թխվածքաբլիթները, տորթերը և այլ քաղցրավենիքներն ու փաթեթավորված նախուտեստները: Այս ուտեստների չարաշումը հանգեցնում է ոտքերի տարբեր հիվանդությունների: Բժիշկների պնդմամբ՝ քաղցրի չարաշահումը բերում է գիրացման, որն էլ իր հերթին հանգեցնում է սիրտանոթային խնդիրների, արյան մեջ գլիկեմիայի մակարդակի բարձրացմանը, արյան անոթների հիվանդության, շաքարային դիաբետի, քանի որ նուրբ կարբոհիդրատները և հագեցած ճարպերը բարձրացնում են մարմնի բորբոքային հիվանդությունները:

 

3. Օրգանիզմի համար վտանգավոր է համարվում նաև պահածոյացված ձուկը՝ թիթեղյա հերմետիկ ամաններում: Տարբերվում են՝ բնական, բուսական յուղերով պահածոյացված ձկներ, որոնք թարմ վիճակով շատ քիչ ժամանակ են պիտանի լինում օգտագործելու: Այն պահածոյացված ձկները, որոնք ունենում են 1 ամիս կամ ավելի պահպանման ժամկետ, դրանք համարվում են ոչ բնական հումքեր պարունակող սննդամթերքներ:

 

4. Արախիսը իր մեջ պարունակում է նատրիումի գլուտամատով և մեծ քանակութայմբ կասկածելի ծագման հավելանյութերով: Այս մթերքը տրամադրության վրա բացասաբար ազդելու հատկություն ունի: Նյութերը, որ պարունակվում են գետնանուշում, առավել հաճախ են դառնում այդ սննդի նկատմամբ վտանգավոր ռեակցիայի պատճառ, որը հանգեցնում է անաֆիլակտիկ շոկի և անգամ մահվան:

 

5. Ծովախեցգետնի ձողիկները համարվում են գենետիկորեն ձևափոխված մթերքներ: Այսինքն որակական այլ հատկանիշների ստացման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերք:

6. Արագ պատրաստվող կաշաները, խլոպյաները պարունակում են ոչ բնական հումքից ստացվող գունային և համային հավելումներ:Այս սննդամթերքների չարաշահումը առաջացնում է ստամոքսային հիվանդություններ:

 

7. Գազավորված ըմպելիքներից առաջին հերթին տուժում են ատամները: Այս ըմպելիքների մեջ թթվայնության մակարդակը շատ բարձր է: Իսկ թթուն վնասում է ատամների էմալը: Երբեմն բավական է 5 օր, որպեսզի սկսվի էմալի էրոզիա: Կալիֆորնիայի համալսարանի գիտնակնները պարզել են, որ գազավորված ըմպելիքները մեծ վնաս են հասցնում օրգանիզմին, քանի որ դրանց օգտագործումը բթացնում է ուղեղը, վնասում հիշողությանը և սովորելու ունակություններին: Պատճառն այն է, որ դրանց բաղադրության մեջ առկ է ֆրուկտոզա, որն էլ հանգեցնում է վերոհիշյալ երևույթներին: Գազավորված ըմպելիքի ոչ միայն քիմիական գույն է վնաս, այլ նաև պղպջակները: Ամենավտանգավորը համարվում է Կոկա-Կոլան, բայց կա նույնիսկ սրանից վտանգավորը դա Կոկա-կոլա Լայթն է քանի, որ իր մեջ պարունակում է շաքարի փոխարինիչ, որը շատ ավելի վատ է, քան սովորական Կոկա-Կոլան:

 

8. Երշիկները իրենց մեջ պարունակում են կանցերոգեն նյութեր, այսինքն նյութեր որոնք նպաստում են քաղցկեղի առաջացմանը: Երշիկները պարունակում են նաև մեծ քանակությամբ աղ: Աղը պահում է ջուրը օրգանիզմում, որը բերում է զարկերակային ճնշման բարձրացմանը, այտուցների առաջացմանը: Մի շարք երկրներում նման մթերքներն արգելված են որպես անչափահասների սնունդ։

 

9. Միշտ մտածել ենք, որ մսամթերքից հավի միսն առավել հեշտ է մարսվում և առողջության համար քիչ է վնասակար: Այդ պատճառով էլ ընտրություն կատարելիս, մանավանդ՝ հիվանդի համար ուտելիք պատրաստելիս, վստահաբար հավի միս ենք գնել: Սակայն որոշ սննդաբաններ պնդում են, որ հավի միսն ամենադժվարամարսն է. եթե տավարի միսը մարսվում է 6 ժամվա ընթացքում, անյուղ խոզի միսը՝ 5, ոչխարի միսը՝ 7 և ձուկը՝ 2 ժամվա ընթացքում, ապա հավի միսը պահանջում է առնվազն 8 ժամ և, մասնագետների բնութագրմամբ, բավականին թանկ է նստում մարդու օրգանիզմի վրա՝ հեշտ ու անհետևանք չի մարսվում:

 

10. Թեյի օգտակար հատկությունների մասին բոլորս գիտենք Բայց գիտենք, որ թեյի չարաշահումը կարող է լուրջ խանգարումներ առաջացնել օրգանիզմում: Իսկ ոմանց այդ ըմպելիքն առհասարակ հակացուցված է: Վերջերս բրիտանացի գիտնականները ապացուցեցին, որ թեյը նպաստում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը: Պատճառն այդ ըմպելիքում պարունակվող տեոֆիլին նյութն է, որն ունի միզամուղ ներգործություն, այդ պատճառով էլ նվազեցնում է գրեթե բոլոր ջերմիջացնող դեղամիջոցների արդյունավետությունը: Այնպես որ եթե հարբուխով հիվանդ եք կամ մրսել եք՝ հրաժարվեք թեյից: Պարզվում է նաև թեյ ուղղակիորեն կենտրոնական նյարդային համակարգի վրա և գրգռում այն: Արյան բարձր ճնշում ունեցող, ինչպես նաև աթերոսկրելոզով տառապող մարդկանց անհրաժեշտ է հրաժարվել ցանկացած տեսակի թեյից, քանի որ այն ներգործում է կենտրոնական նյարդային համակարգի վրա:

 

11. Եթե մի քանի օր շարունակ օգտագործեք մայոնեզ, մի քանի օրից անմիջապես կզգաք քաշի ավելացում, սա նաև վերաբերվում է կետչուպին: Սրանք կարելի է փոխարինել ցածր յուղայնությամբ թթվասերով և այդպիսով դուք կլինեք և առողջ և նիհար:Մայոնեզն իրենից ներկայացնում է քիմիական ճանապարհով ստացված ճարպ, ինչը հանգեցնում է օրգանիզմում խոլեսթերինի քանակության կտրուկ աճի։ Մասնագետները խորհուրդ են տալիս չուտել մայոնեզ և կետչուպ՝ հատկապես պլաստիկ տարաներով։ Գիտնակաները խորհուրդ չեն տալիս նաև երեխաներին կետչուպ օգտագործել։

 

12. Այն, որ չիպսերը վտանգավոր է մարդու առողջությանը, մեկ անգամ չէ, որ ասվել է։ Չիպսը ածխաթթուների և ճարպի խառնուրդ է, գումարած համային և գունային խթանիչներ։ Չիպսի պատրաստման ժամանակ նրանում առաջանում են կոնցերոգեններ, ինչը, ապացուցված է, խթանում է օրգանիզմում քաղցկեղի առաջացումը։ Իսկ ճարպը՝ նման մեթոդով պատրաստվելուց հետո, բարձրացնում է օրգանիզմում խոլեսթիրինի պարունակությունը, ինչն իր հերթին մեծացնում է ինսուլտի և ինֆարկտի հավանականությունը։

 

13. Բնական հյութերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչն էլ անուղղելի վնաս է հասցնում ատամների էմալին: Բացի այդ, քայքայիչ ազդեցություն է ունենում նաև բարձր աստիճանի թթվայնությունը, ուստի դիետոլոգները կոչ են անում մրգեր ուտել:

 

14. Մաստակ, «չուպա-չուպս»-ն ու նմանատիպ ուտեստները պարունակում են հսկայական քանակությամբ արհեստական շաքար, քիմիական հավելումներ։ Մեկ խոսքով' ոչ մի հետաքրքիր բան օրգանիզմի համար։

 

15. Թվում է, թե չիրը առողջարար սնունդ է, բայց երբեմն այն ավելի շատ վնասում է, քան օգնում: Չրերի մի մասը շաքար է պարունակում, ինչպես նաև եգիպտացորենի օշարակ և կոնսերվանտներ, որանց մեծ չափաբաժնի կրառումը վնասում է օրգանիզմը:

 

16. Արգանակի կուբիկները նույնպես վնասակար են: Ձմռան ցրտերին օրգանիզմը տաք արգանակով ջերմացնելը շատ արդյունավետ է։ Բայց երիկամների, ենթաստամոքսային գեղձի, 12-մատնյա աղու և ստամոքսի խնդիրներ ունեցող մարդկանց համար այն վտանգավոր է։ Բացի այդ, արգանակը նաև գրգռում է նյարդային և սիրտանոթային համակարգը։

 

17. Կանթնաշոռը նույնպես վնասակար է: Խորհուրդ չի տրվում կաթնաշոռն ուտել աղեստամոքսային համակարգի սուր ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում։ Կաթնաշոռի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ սպիտակուց և օրգանիզմին անհրաժեշտ բոլոր՝ օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուները, որոնցից մեկը մետիոնինն է։ Օրգանիզմում հաճախ է նկատվում մետիոնինի սակավություն, այնինչ այդ ամինաթթուն կարգավորում է ճարպերի փոխանակումը և կանխարգելում լյարդի ճարպակալումը։

 

18. Արագ պատրաստվող մակարոնի տարբեր տեսակները նույնպես վնասակար են առողջությանը, քանի որ իր բաղադրության մեջ ունի բազմաթիվ արհեսատական հավելումներ: Իսկական արիշտան սովորաբար պատրաստում են բնական բաղադրիչների՝ ջրի, ալյուրի, ձվի փոշու միջոցով:

 

19. Երեխաների համար նախատեսվող սննդամթերքների մեծ մասը պարունակում է գենետիկորեն ձևափոխված սնուդ, որն անթույլատրելի է: Օրինազանց ընկերությունների ցուցակում են հայտնվել Nestle, Gerber, Միշտ, Kolinska, Valio, Friesland Nutrition:

 

20. Թթվասերը նույնպես պարունակում է վնասակար հավելումներ: Այն իր բաղադրության մեջ ունի կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, А, РР, В և С վիտամիններ, այսինքն էէվասերը այն եզակի մթերքներից է, որը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և ճարպեր: Գեղեցիկ կազմվածքը պահելու համար այս կաթնամթերքը պետք է օգտագործել չափի զգումը չկորցնելով: