Ալկոհոլի անվտանգ չափաբաժին չկա, բայց մեծահասակների համար կա պայմանական «նորմ»՝ օրական ալկոհոլի երկու ստանդարտ չափաբաժին:

Ստանդարտ չափաբաժինը 10 գրամ մաքուր սպիրտն է: Մեկ բաժակ գինին (140 մլ) մոտ 13 գրամ մաքուր սպիրտ է, մեկ բաժակ թունդ ալկոհոլը (40 մլ)՝ 12.5 գրամ: Այնուամենայնիվ, նույնիսկ այս դոզան չի կարելի անվանել անվտանգ, մենք կարող ենք միայն ասել, որ այս քանակությամբ ալկոհոլ խմելը ավելի քիչ վնասակար է: Այս մասին ասել է Դաշնային բժշկակենսաբանական գործակալության հոգեբույժ-նարկոլոգ Շամիլ Աբդրաշիտովը, հայտնում է «1prime.ru»-ն:

Նրա խոսքով՝ շատերի համար դա շատ դժվար է հասկանալ և ընդունել, քանի որ ալկոհոլը թույլատրելի և հասանելի է, իսկ դրա վտանգների մասին շատ քիչ տեղեկություններ կան:

Փորձագետը հավելել է, որ այն մարդիկ, որոնք դժվարանում են վերահսկել ընդունվող ալկոհոլի չափաբաժինը, պետք է ընդհանրապես հրաժարվեն ալկոհոլային խմիչքներից՝ կենտրոնանալով առողջ սնվելու և սպորտի վրա: