Esem.am-ը գրում է.

 

Երգչուհի Սիլվա Հակոբյանը մեկուկես տարի առաջ` 24-ամյակի կապակցությամբ երգ էր նվեր ստացել քույրիկից` Մանե Հակոբյանից: «Ալո» կոչվող երգն էսքսպերիմենտալ է դարձել նրա համար:) Դե իսկ  բացառիկ մանրամասները, ինչպես միշտ, վստահել է ESem.am-ին:)

 

 

 

 

«Նախորդ տարվա նոյեմբերին Ավստրալիայից վերադառնալուց հետո մտքումս անընդհատ այդ երգն էր պտտվում ու գաղափար ծնվեց, որ զուգերգ անեմ Սաքոյի (նկատի ունի երգիչ Սարգիս Ավետիսյանին, հեղ.) հետ,- ասաց Սիլվան` հավելելով, որ բոլոր  աշխատանքները գաղտնի են արել: -Այդ մասին չասացի հայրիկիս ու եղբորս: Մանեին ասացի, նա կողմ էր, որ զուգերգ անեմ»:

 

 

 

 

Երգչուհին նշեց, որ մինչ օրս զուգերգ չի ունեցել և իր հայրը կարծում էր, որ ինքն առայժմ  պետք է անհատական կարիերայով ներկայանա, սակայն որոշել է խախտել «կանոնները»: «Քանի որ այդ ամենը գաղտնի էր, շատ ստեր եմ հորինել` ասելով գնում եմ այստեղ, այնտեղ: Երբեք այդքան չէի ստել:)»,- հայտնեց երգչուհին և ավելացրեց, որ իրեն օգնում էին սիրելին, մայրը, քույրը, հարսը:

 

 

 

 

Երգչուհին Սարգիսին էլ է անակնկալ մատուցել` հայտնելով իր մտահղացման մասին: «Սաքոյի ծննդյան օրվանից մի քանի օր էր անցել, որոշեցի նվեր անել: Զանգեցի, ասացի` Սաք, մի բան եմ ուզում ասել, ես վաղուց էի ուզում քեզ ասել այս մասին… այդպես ձգձգում էի, անհանգստացավ, ասում է` ի՞նչ է եղել:) Ներվերը երկար ուտելուց հետո ասացի, որ ուզում եմ զուգերգ անել իր հետ»,- հիշեց Սիլվան, Սարգիսն էլ ավելացրեց, որ անասելի ուրախացել  էր: «Ինձ  շատերն էին ասում` ինչո՞ւ Սիլվայի հետ դուետ չես անում, բայց ես մտածում էի, որ  եթե նման առաջարկ անեմ, հնարավոր է, մտածեն, թե դրա համար էի ընկերություն անում Սիլվայի հետ: Մի փոքր ամաչում էի առաջարկ անել»,- հավելեց երգիչը:

 

 

 

 

Քանի որ երգն արդեն կար, գործիքավորման և ձայնագրման հոգսը Սարգիսն իր վրա է վերցրել: «Ալո»-ի գործիքավորումն արել է Սերգեյ Հովհաննիսյանը, ձայնագրությունը` Հարություն Հարությունյանը:

 

Սիլվան նշեց, որ մտավախություն ուներ, թե հայրն ինչպես կարձագանքի: «Պապայիս ասացի` պապ, չգիտեմ ինչ կանես ինձ, ինչպես կընդունես այս լուրը,  բայց ես երգի տեսքով անակնկալ եմ պատրաստել: Երգն իմ հատվածով էր սկսվում, պապաս ուշադիր լսում էր, մեկ էլ Սարգսի հատվածը սկսվեց, էդ պահին պապաս շատ մռայլ դեմքով նայեց ինձ: Ինձ թվաց` իրեն դուր չեկավ: Պարզվում է` երգը հավանել էր, ուղղակի սրտնեղել էր, որ իրենից ու եղբորիցս գաղտնի եմ արել սա»,- ասաց նա` նշելով, որ եղբայրն ու Մարտին Միրզոյանը մասնագիտական որոշակի շտկումներ են արել և երգն արդեն պատրաստ է:

 

 

Սարգիսն ասաց, որ դեռ չգիտեն`երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի՞, թե՞ ոչ, սակայն բոլոր ուժերը ներդրել են, որ զուգերգը գեղեցիկ ստացվի: Սիլվան էլ նշեց, որ շատ երգեր է ունեցել, որոնք տեսահոլովակ չեն ունեցել, սակայն հիթ են դարձել:

 

Սարգիսն անկեղծորեն ասաց, որ այս զուգերգը նպաստավոր կլինի իր կարիերայի համար. «Սիլվան ավելի մեծ ներդրում ունի այս ասպարեզում, ավելի ճանաչված է: Ես չեմ ուզում ինձ թերագնահատել, բայց զուգերգն օգտակար կլինի կարիերայիս»: Վերջում Սիլվան նշեց, որ Սարգիսը շատ լավ ընկեր է և բոլորը համոզվել են դրանում:)

Առաջարկում ենք լսել երգն ու մեկնաբանություների բաժնում գրել ձեր կարծիքը:)

 

 

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը