Հումորիստ-դերասան, մի շարք հեռուստանախագծերի հեղինակ-վարող Արմեն Պետրոսյանի ընտանիքում օրերս կրկնակի տոն էր: Մայիսի 6-ին նրա երկվորյակները դարձել են 6 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում Մենչը հայտնել է, որ Աշոտի և Մարիայի համար մանկական գեղեցիկ խնջույք են կազմակերպել:):

 
 
 
Արմեն Պետրոսյանը` կնոջ հետ
 


“Դեռ դպրոցական տարիներից երազել եմ` մեծանամ և երկվորյակներ ունենամ, ինչն իրականություն դարձավ 6 տարի առաջ:)”,-նշել է նա և հավելել, որ ամեն անգամ փորձում է յուրովի նշել երեխաների հոբելյանը.“Ամենատպավորիչը, թերևս, մեկամյակն էր, երբ նաև մկրտեցինք բալիկներիս: Այդ օրն Արամեի կատարմամբ առաջին անգամ հնչել է երկվորյակներին նվիրված հայկական միակ երգը: Շնորհակալ եմ իմ ընկերներին` երգահան Անուշ Ալեքսանյանին, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանին և, իհարկե, Արամեին: Այս երգի խոսքերը հոգուցս են հնչում: Այն շատ կարևոր տեղ ունի իմ կյանքում”:


Շարունակությունը՝ այստեղ: