Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա գերմանացի դիրիժոր Օլիվեր Վեդերի ղեկավարությամբ` առաջին անգամ հանրության դատին ներկայացնելով երկու ստեղծագործություն: Ինչպես տեղեկացրին ՀՊՖՆ մամլո ծառայությունից, համերգը տեղի կունենա մայիսի 16-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Գերմանացի դիրիժորի ղեկավարությամբ կհնչի Ռոբերտ Շումանի թիվ 1 սիմֆոնիան, ինչպես նաև առաջին անգամ կներկայացվի Վաչե Շարաֆյանի «Երկրորդ լուսինը» բալետից երեք հատված: Բացի այդ, նվագախմբի հետ հանդես կգա հայտնի թավջութակահար Ռամոն Յաֆեն: Յաֆֆեի մենակատարությամբ առաջին անգամ Հայաստանում կհնչի Կաբալևսկու թավջութակի 2-րդ կոնցերտը: Ռամոն Յաֆեն կանցկացնի նաև վարպետության դասեր: