Մոտոցիկլետների ամերիկյան հայտնի արտադրող Harley Davidson-ը հունիսի վերջին կսկսի ընկերության պատմության մեջ առաջին մոտոցիկլետի հրապարակային թեստավորումը, որը հանդերձված կլինի Էլեկտրաշարժիչով: Մոտոցիկլետը, որը մշակվում է The Verge նախագծի շրջանակներում, կարող է ժամում մինչև 100 կիլոմետր արագություն զարգացնել 4 վայրկյանի ընթացքում, ինչպես նաև օժտված է շարժիչի եզակի ձայնով, որը, ինչպես պնդում են ընկերությունում, անտարբեր չի թողնի մակնիշի երկրպագուներին:

 

Հունիսի 24-ից ընկերությունն սկսում Է նոր մեքենայի հրապարակային ցուցադրությունը, որը տեղի կունենա ԱՄՆ-ի 30 քաղաքներում: Առաջինը Project LiveWire-ի հետ կկարողանան ծանոթանալ Նյու Յորքի, Բոստոնի և Ֆիլադելֆիայի բնակիչները: Project LiveWire –ի շրջագայության օգնությամբ Harley Davidson-ը հույս ունի մոտոցիկլավարների կարծիքները հավաքել ընկերության համար սկզբունքորեն նոր մոտոցիկլետի վերաբերյալ:

 

Առայժմ ոչինչ հայտնի չէ այն մասին, թե Harley Davidson-ը երբ նոր նախագիծը կդնի սերիական արտադրության: