Բջջային հեռախոսն ունի որոշ գաղտնի գործառույթներ, որոնց մասին շատ քչերը գիտեն: Ներկայացնում ենք բջջային հեռախոսի երեք թաքնված առանձնահատկություններ, որոնք մեզ կարող են օգնել արտակարգ իրավիճակներում:

 

Առաջին

 

112 համարին կարելի է զանգահարել բջջային հեռախոսով` արտակարգ իրավիճակների դեպքում: Այդ ծառայությունը գործում է ամբողջ աշխարհում: Գտնվելով այնպիսի վայրում, որտեղ չկա կապ' 112 համարը ձեզ օգնության կհասնի: Միևնույն դեպքում, այս համարը կարելի է հավաքել անգամ այն դեպքում, երբ հեռախոսի ստեղնաշարն արգելափակված է:

 

Երկրորդ

 

Եթե ձեր մեքենայի բանալիները պատահաբար թողնեք ավտոմեքենայի մեջ, իսկ տանն ունենաք բանալու կրկնօրինակը, ապա պետք է միայն ձեր բջջային հեռախոսից զանգահարեք տան հեռախոսին: Այս գործողության ընթացքում պահեք ձեր բջջային հեռախոսը մեքենայի դռնից 30 սմ հեռավորության վրա և այն պահին, երբ տան հեռախոսին կպատասխանեն, դուք սեղմեք կրկնօրինակ բանալու սեղմակը, որից հետո մեքենայի դուռը կբացվի: Այսինքն` մարդու և նույնօրինակ բանալու միջև եղած հեռավորությունը կապ չունի:

 

Երրորդ

 

Որպեսզի իմանաք ձեր բջջային հեռախոսների սերիան, պետք է հավաքել *#06# կոդը, որից հետո էկրանին կհայտնվի 15 նիշանոց թիվ: Այս թիվը յուրաքանչյուր հեռախոսի համար տարբեր է: Այն պետք է գրել և պահել ապահով տեղում, քանի որ ձեր բջջայինը կորցնելու կամ գողանալու դեպքում, դուք կարող եք շատ արագ այն գտնել, եթե հանձնեք կոդը ոստիկանությանը: Իսկ եթե նույնիսկ նրանք չկարողանան գտնել այն, դուք կարող եք արգելափակել բջջային հեռախոսը, որից հետո այն գտնողը ոչ մի դեպքում չի կարողանա աշխատել հեռախոսը: