Ուկրաինացի երգչուհի Մաշա Սոբկոն ինսթագրամի իր էջում երկրպագուներին է ներկայացրել նոր անձնական լուսանկարներ:
Գեղեցկուհին իր ամուսին Արտյոմ Օնեշչակի հետ ուղևորվել է ռոմատիկ ճանապարհորդության: Աստղային զույգը հանգստանում է Կուբայի դրախտային անկյուններից մեկում` կայո Սանտա-Մարիա գեղատեսիլ կղզում, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում` Կայո-Կոկո և Կոկո-Գիլյերմո կղզիներից ոչ հեռու:
Երկար սպասված հանգստյան օրերին Մաշան չի մոռանում իր երկրպագուների մասին. երգչուհին Instagram-ի իր միկրոբլոգում է հրապարակում բազմազան լուսանկարներ, որոնք արվել են այս օրերի ընթացքում: