Ստեղծագործական լուսանկարը միլիոնավորների մեջ առանձնանաում է ճիշտ ընտրված պահից, որը նաև պետք կարողանաս որսալ: Դա կարող է լինել մեկ ակնթարթում շողացող կայծակը, թռչնի կտուցի մեջ հայտնված ձկնիկը կամ ստվերը, որն անսովոր կերպով է տարածվել: Այդ պատճառով կարելի է լինել աշխարհի լավագույն լուսանկարիչը, բայց երբեմն ամենահիասքանչ կադրը ստանալու համար անհրաժեշտ է լինում ընդամենը հայտնվել ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին և սեղմել ֆոտոխցիկի կոճակը: