Աչքերի շուրջ գտնվող մաշկը դեմքի ամենազգայուն մասն է: Աչքերի շուրջ գրեթե բացակայում են ճարպագեղձերը, ենթամաշկային ճարպային հյոավածքներից բաղկացած «փափուկ ներդիրները» և մաշկի առաձգականությունն ապահովող մկանները: Այդ շրջանում մաշկը շատ շուտ կորցնում է իր առաձգականությունը: Դրան ավելացրածնաև այն, որ մաշկը մշտապես «շարժման» մեջ է՝ աչքերը թարթելիս, կկոցելիս, «ժպտալիս»: Արդյունքում՝ աչքերի շրջանում մաշկը հատուկ ծանրաբեռնվածության է ենթարկվում:
Ինչպե՞ս մաքրել աչքերի գրիմը
Աչքերի գրիմը մաքրելու համար պետք է օգտագործել շատ նուրբ, հոտազերծ մաքրող միջոցներ: Աչքերի գրիմը մաքրելու համար նախատեսված հատուկ միջոցները միանգսւմից են ազդում, այնպես որ, ստիպված չեք լինի դրանով տրորել աչքերը. բավական է թեթեակի սրբեք: Եթե ձեր մաշկի այդ մասերը շատ զգսւյուն են, օգտվեք այն միջոցներից, որոնք պարունակում են РН-ի չեզոք բաղադրություն: Այն նման է արցունքի մեջ գտնվող РН-ի բաղադրությանը և անվտանգ է. աչքերը և դրանց շուրջ գտնվող մաշկը չեն գրգռվի:
Եթե ձեր գնած մաքրող միջոցը պարունակում է ածանցյալ սպիտակուցներ, ապա այն միաժամանակ կամրացնի ձեր թարթիչները:
Աչքերի շուրջը գտնվող մաշկը շատ զգայուն և նուրբ է: Նույնիսկ առաջնակարգ սնուցող քսուկը, որ նախատեսված է դեմքի մաշկի համար, հակացուցված է աչքերի շուրջը գտնվող մաշկին, քանի որ դեմքի գրեթե բոլոր քսուքները պարունակում են այսպես կոչված տարածվող յուղեր: Դրանք, ինչպես և ճարպերը, կարող են գրգռել և կարմրացնել աչքերը: Այսօր փորձագետները խորհուրդ են տալիս (սկսած 25 տարեկանից) օգտվել աչքերի շրջանի համար հատուկ քսուքներից, քանի որ ապացուցված է՝դրանք գգալիորեն դանդաղեցնում են կնճիռների առաջացումը: Այդ քսուքները պետք է քսել ամեն երեկո լվացվելուց հետո:
Քսուքը գնելիս ուշադրություն դարձրեք՝ արդյոք այն խոնավություն կուտակող նյութեր չի՞պարունակում (լիպոսոմ, կոլագեն և էլաստին):