Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ աստղային ծնողներ Քիմ Քարդաշյանի և Քայնի Ուեսթի շքեղ հարսանիքը տեղի կունենա արդեն այս շաբաթ:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայտնի զույգի հարսանեկան մեծ արարողությունը տեղի կունենա Փարիզում հաջորդ ամսին, սակայն Քիմի շրջապատի հավաստի աղբյուրները հերքել են այդ տեղեկությունը` բացելով մի փոքրիկ գաղտնիք. հարսանեկան բոլոր նախապատրաստություններն ավարտված են, իսկ փեսացուն և հարսնացուն պատրաստ են այս շաբաթ դառնալ օրինական ամուսիններ: Ըստ ասեկոսեների` հարսանիքը տեղի կունենա Լոս Անջելեսում` զույգի ամենամտերիմ ընկերների և հարազատների շրջապատում:

 


Պարզվել է նաև, որ այս հարսանիքը կդառնա ԱՄՆ-ում անցկացվող գլոբալ հարսանեկան տոնապմբության ըընդամենը առաջին մասը միայն: Ամուսնությունից հետո Քիմը և Քայնին մտադիր են մեծ տոնախմբությանը հրավիրել ամբողջ արիստոկրատական վերնախավին, բայց դա նրանք կկարողանան անել միայն իրենց լոսանջելեսյան խաղաղ հարսանիքից մի քանի շաբաթ անց: 

 

 

Ким Кардашьян фото