Life.panorama.am-ը գրում է.

 

Քիմ Քարդաշյանն իր փեսացու Քանյե Ուեստի հետ որոշել է հարսանեկան արարողությունը հուլիս ամսից տեղափոխել մայիս: Հարսնացու Քիմը մտադիր է հղիանալ այս տարի, սակայն չի ցանկանում հղիի կարգավիճակով կանգնել խորանի առջև:

Us Weekly-ին հայտնի է դարձել, որ 33-ամյա Քիմը և 36-ամյա Քայնեն հարսանիքի հյուրերի համար նախատեսել են մի շարք միջոցառումներ: Ասում են, որ Քարդաշյանը հարսանեկան արարողությանը կհագնի երկու հարսանեկան զգեստ: Նշվում է, որ Քարդաշյանի և Ուեստի ողջ հարսանեկան արարողությունը կարժենա 30 մլն դոլար:

Մի քանի շաբաթ առաջ զույգերը այցելել են Փարիզ, շրջել Վերսալյան դղյակում և ճաշել հայտնի դիզայներ Ազեդին Ալայայի հետ: Քանյեն բնակարան ունի Ելիսեյան դաշտերի մոտ, որտեղ էլ նա կապրի հարսանեկան արարողությանը նախապատրաստվելու ժամանակ: