Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան և նրա շոու-բալետը նոր համատեղ ֆոտոշարքում են նկարահանվել:
Կիևում վերջերս տեղի ունեցավ իր սեքսուալ սկանդալներով հայտնի ռուս պարուհու և "EveryDance" շոու-բալետի ֆոտոշարքի նկարահանումը: Այս խմբի հետ Վոլոչկովան արդեն մի քանի տարի շրջագայում է: Անաստասիան հատուկ ֆոտոշարքի համար ժամանել էր Ուկրաինա:
Նկարահանման հրապարակում Վոլոչկովան կարմիր և սպիտակ գույնի մի քանի հագուստ փոխեց, իսկ պարողները հագել էին բացառապես սև հագուստներ: