Օսկար Նեմեյերի անունը ոսկե տառերով գրված է ճարտարապետության պատմության մեջ: Գրեթե 105 տարեկան հասակում մահանալով` նա մինչև իր կյանքի վերջին օրը աշխատում էր ճարտարապետական գլուխգործոցների վրա, որոնք զարդարում են մեր մոլորակը: Նա ամբողջ կյանքում մնաց կոմունիզմի նվիրյալ և համարեց, որ ճարտարապետությունը կարող է մարդկանց կյանքն ավելի լավ դարձնել:
Ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում: Այնտեղ էլ հենց գտնվում էր նրա արվեստանոցը:
Իր հուշերում նա գրում է. «Ինձ չեն գրավում ուղիղ անկյունները և ուղիղ, անփոփոխ գծերը` ստեղծված մարդու կողմից: Ինձ գրավում են ծուռ, ազատ և զգայուն անկյունները: Այն ծուռ անկյունները, որոնք մենք կարող ենք տեսնել լեռնային ուրվագծերում` ծովի ալիքների ձևով, սիրելի կնոջ մարմնի վրա են»: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճարտարապետական հիասքանչ կոթողներ, որոնք կյանքի են կոչվել ըստ նրա նրա ամենաինքնատիպ նախագծերի: