Բարբադոսյան հայտնի գեղեցկուհի Ռիհաննան դարձել է "Vogue" ամսագրի բրազիլական տարբերակի նոր համարի գլխավոր հերոսուհին:
Երգչուհին նկարահանվել է նոր ֆոտոշարքում, որը տեղ կգտնի բրազիլական «Նորաձևության Աստվածաշնչի» մայիսյան համարում: Ֆեշն ամսագրի էջերում գայթակղիչ Ռիհաննան ներկայանում է համարձակ հագուստներով, ինչպես նաև կիսամերկ` ցուցադրելով իր հայտնի գեղեցիկ բարեմասնությունները:
Ֆոտոշարքի նկարահանումներն անցկացվել են Բրազիլիայում: Լուսանկարների հեղինակը պերուացի հայտնի ֆեշն լուսանկարիչ Մարիանո Վիվանկոն է: