Life.panorama.am- գրում է.
Ամերիկացի մասնագետներն իրականացրել են ուսումնասիրություն լվացող և մաքրող միջոցների, մանկական շամպունների և դեզոդորաննքերի շուկայում՝ թվով 25 ընկերության արտադրանք, այդ թվում եղել են նաև միջոցներ, որոնք շուկայում հայտնի են որպես էկոլոգիապես մաքուր և բնական:
Արդյունքում հայտնաբերվել են 133 քիմիկատներ, որոնք էականորեն ազդում են մեր կյանքի տևողության վրա և որոնց ¼-ը համարվում է տոքսիկ, իսկ 11-ը՝քաղցկեղածին: Հատկանշական է, որ այդ քիմիկատները մակնշման մեջ նշված են ուղղակի որպես արոմատիզատոր, եթերային յուղ կամ փափկեցնող տարր: