Life.panorama.am-ը գրում է.
«Ուզու՞մ եք երկար ապրել՝ քիչ կերեք», - խորհուրդ են տալիս ամերիկացի գիտնականները: Նրանց կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ որքան քիչ կալորիաներ է պարունակում ամենօրյա սննդակարգը, այնքան օրգանիզմում ավելի դանդաղ է ընթանում ծերացման գործընթացը, ինչպես նաև նվազում է հիվանդանալու հավանականությունը:
Գիտնականները նշել են, որ այս եզրահանգումները դեռևս սահմանափակվում են միայն կապիկների վրա անցկացրած լաբորատոր փորձի արդյունքներով, սակայն հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ նրանք խորհուրդ են տալիս լրջորեն վերաբերվել այս տվյալներին և մեծ ուշադրություն դարձնել սննդակարգին: