Պարի միջազգային օրվա` ապրիլի 29-ի առթով ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Ինչպես տեղեկացրին մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ապրիլի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ-երեկո՝ նվիրված անվանի պարուսույց Վահրամ Արիստակեսյանի «ծննդյան 115-ամյակին: Ապրիլի 29-ին Ճարտարապետների միության շենքում կանցկացվի «Կաքավագիր» պարերի գրառման համակարգի շնորհանդեսը: Բացի այդ, պարարվեստի ոլորտի մի շարք գործիչներ կպարգևատրվեն ՀՀ մշակույթի նախարարության պարգևներով:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ ապրիլի 29-ը հռչակվել է որպես Պարի միջազգային օր` ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմայստեր, ռեֆորմատոր և բալետի տեսաբան, «ժամանակակից բալետի հայր» Ժան-Ժորժ Նովերի (1727-1810)։