Ավստրալուհի թոփ մոդել Միրանդա Քերը նկարահանվե է նոր ֆոտոշարքում, որը տեղ կգտնի կորեական հայտնի ամսագրի էջերում:
"Sure Korea" ամսագրի մայիսյան համարի էջերում սուպերմոդելը ոճային հագուստներով ցուցադրել է շքեղ կազմվածքը` մինի շորտեր, խորը դեկոլտեով բլուզներ և բաց, կիսաթափանցիկ տոպեր:
Հատկանշական է, որ կորեական ամսագրի ֆոտոշարքում Միրանդան ներկայանում է բացառապես պաստելային երանգների մեջ` այս սեզոնին թրենդային համարվող կրեմագույն, վարդագույն և բաց մոխրագույն երանգներով: