Անաստասիա Վոլոչկովայի կյանքում սև գիծ է սկսվել. բացի շոուբիզնեսի գործընկերների հետ ունեցած աղմկոտ կոնֆլիկտներից և թեթև ինտրիգներից, բալետի պարուհու կյանքում արդեն ի հայտ են եկել նաև օրենքի հետ կապված խնդիրներ: Հիմա էլ Վոլոչկովայի դեմ գործ են հարուցել «Մարմնավավաճառությամբ զբաղվելու» հոդվածով: Չնայած փողի դիմաց սեռական ծառայություններ մատուցելու համար քրեական պատասխանատվության չեն ենթարկում, բացառված չէ, որ մեղավոր ճանաչվելու դեպքում Վոլոչկովային տուգանքից ավելի սարսափելի պատիժ է սպասվում: Արդար կամ ոչ արդար ճանապարհով չափից ավելի աշխատած գումարները վճարելու անհրաժեշտությունից բացի Անաստասիան ստիպված կլինի ապացուցել, որ իր անբարոյական արարքը վատ չի անդրադառնում ծնողական պարտականությունների կատարման, ինչպես նաև երեխայի հոգեկան առողջության և բարոյական զարգացման վրա: Հիշեցնենք, որ բալետի պարուհին 8-ամյա դուստր ունի բիզնեսմեն Իգոր Վդովինի հետ ամուսնությունից: 

 

 

Сладкая месть Валерии: Волочкову официально обвинили в проституции