Բալետի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան և նրա դուստրը չգիտեն, թե ինչպես պետք է լուսանկարվել մշակութային կարևոր հուշարձանների հետ: Նաստյան ինսթագրամում լուսանկարներ է հրապարակել, որն առաջացրել է նրա հետևորդների զայրույթը:
Վերջիններս հետևյալ մեկնաբանություններն են թողել լուսանկարի տակ` «Նաստյա հոգեբույժի մոտ գնացեք, խնդրում ենք», «Ձեր արածի իմաստն անհասկանալի է», «Դուք ձեր այդ պահվածքով անհարգալից վերաբերմունք եք ցուցաբերում արձանների հանդեպ»: