Ճապոնական Toyota Motor ավտոկոնցեռնը 2013 ֆինանսական տարում, որն ավարտվել Է 2014 թվականի մարտի 31-ին, ամբողջ աշխարհում իրացրել Է 10 մլն 130 հազար ավտոմեքենա: Այդ մասին ապրիլի 23-ին հաղորդել Է ճապոնական ընկերությունը:

 

Այսպիսով, Toyota-ն դարձել Է աշխարհի առաջին ավտոմոբիլային ընկերությունը, որը 12 ամսվա ընթացքում վաճառքների ցուցանիշով հաղթահարել Է 10 միլիոնի սահմանագիծը: 2012 ֆինանսական տարվա համեմատությամբ Toyota-ն վաճառքներն ավելացրել է գրեթե կես միլիոն միավորով:

 

Ընկերությունն աշխարհի առաջատարն Է մնացել նաեւ վերջին եռամսյակի արդյունքներով՝ 2014 թվականի հունվար-մարտ ամիսներին իրացնելով 2,58 մլն ավտոմեքենա: Արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ Toyota-ն առաջ Է անցնում գլխավոր մրցակիցներից՝ General Motors-ից և Volkswagen-ից, որոնք երկուսն Էլ 2014 թվականի առաջին եռամսյակում վաճառել են 2,4-ական մլն ավտոմեքենա:

 

Toyota-ն աշխարհի խոշորագույն ավտոկոնցեռնի կոչումը վերադարձրել Է 2012 թվականին՝ իրացնելով շուրջ 9,75 մլն մեքենա: Մինչ այդ ճապոնական կորպորացիան այդ վարկանիշը գլխավորում Էր 2010 թվականին, սակայն հետագայում մեկ տարով առաջին տեղը զիջել Է ամերիկյան GM-ին: Անկումը կապված Էր 2011 թվականի մարտի 11-ի ավերիչ երկրաշարժի և ցունամիի հետևանքների հետ, որոնք խախտեցին Ճապոնիայում Toyota-ի մի շարք ձեռնարկությունների աշխատանքը: