«Ֆոկուս» հանդեսը հրապարակել Է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների իր ամենամյա վարկանիշը: Ավանդաբար վարկանիշի առաջատարը CKM խմբի սեփականատեր Ռինատ Ախմետովն Է. նրա կապիտալը գնահատվում Է 14,9 մլրդ դոլար:

 

Երկրորդ տեղն Է վերադարձել «Սմարթ-հոլդինգի» սեփականատեր Վադիմ Նովինսկին՝ 3,6 մլրդ դոլաոր կարողությամբ: Երրորդ եև չորրորդ տեղերն զբաղեցրել են Իգոր Կոլոմոյսկին և Գենադի Բոգոլյուբովը՝ յուրաքանչյուրը 3,4 մլրդ դոլար կարողությամբ:

 

Գրավով Վիեննայում ազատ արձակված Դմիտրի Ֆիրտաշն իր 2,7 մլրդ կարողությամբ դարձել Է հինգերորդը: Իսկ մեդիաբիզնեսի գծով նրա գործընկերն առաջին անգամ Է հայտնվել «Ֆոկուս»-ում. U.A. Inter Media Group մեդիահոլդինգում ԱՊ-ի նախկին ղեկավար Սերգեյ Լեևոչկինի բաժինը գնահատել են 150 մլն դոլար, նշում Է Գազետա.ua-ն:

 

Առաջին տասնյակում տեղ են գրավել Օլեգ Բախմատյուկը (2,7 մլրդ դոլար), Վիկտոր Պինչուկը (2,2 մլրդ դոլար), Կոնստանտին Ժեւագոն (1,4 մլրդ դոլար), ռուսաստանցի Կոնստանտին Գրիգորիշինը (1,4 մլրդ դոլար) և Լեոնիդ Յուրուշեևը (1,2 մլրդ դոլար):

 

Հրատարակությունը նաև դոլարային միլիարդատերեր Է համարում Յուրի Կոսյուկին, Ալեքսանդր Յարոսլավսկուն և Վալերի Խորոշկովսկուն:

 

Forbes-ի վարկածով՝ Ուկրաինայում կա ինը միլիարդատեր:

 

Ուկրաինայի նախագահի թեկնածուներն զբաղեցնում են 14-րդ (Սերգեյ Տիգիպկո, 989 միլիոն դոլար) եև 16-րդ (Պյոտր Պորոշենկո, 917 մլն դոլար) տեղերը:

 

Ալեքսանդր Յանուկովիչը 2013 թվականի ընթացքում կրկնապատկել Է իր կարողությունը՝ այն 196,5 մլն դոլարից հասցնելով 424 մլն դոլարի: Վարկանիշում նա 35-րդ տեղում Է, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը: