Aroxj.am-ը գրում է.


Ամերիկացի գիտնականներն իրենց հետազոտություններից մեկի ընթացքում պարզել են, որ երիտասարդ հայրերը ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից, քան մյուս տղամարդիկ: Այս եզրակացությանը նրանք եկել են 10.623 23- 33 տարիքային խմբում գտնվող տղամարդկանց հետազոտելուց հետ: Նրանցից 33%-ը հայրեր են եղել: Երիտասարդ հայրերը հայրության առաջին 5 տարիներին 68%-ով ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից, քան մնացած տղամարդիկ: Մասնագետները պնդում են, որ դրա պատճառն այն է, որ տղամարդիկ բարոյապես պատրաստ չեն լինում հայրանալուն։ Հետազոտությունն անց է կացվել հարցերի և թեստերի միջոցով: