Tert.am-ը գրում է.
Նյու Յորքում Սուրբ Զատկի օրն անցկացվել է շքերթ, որին մասնակցելու գլխավոր պայմանն առանձնահատուկ և գունագեղ գլխարկի առկայությունն է։ Հազարավոր մարդիկ քայլել են հայտնի Հինգերորդ ավենյու փողոցով՝ ամենատարբեր չափերի, ձևի և գույնի գլխարկներով, գրում է Вести-ն։
Համարվում է, որ Նյու Յորքում գլխարկներով շքերթը Զատկի օրը «ծնվել» է ավելի քան 100 տարի առաջ։ Քաղաքի կենտրոնում գտնվող եկեղեցիներում պատարագից հետո հարուստները դուրս էին գալիս փողոց, և կանայք սկսում էին մրցակցել միմյանց հետ իրենց գլխարկների մեծությամբ և շքեղությամբ։ Հետագայում այս ոչ պաշտոնական արարողությունը վերածվել է իրական փողոցային շքերթի, որին մասնակցում են բոլոր ցանկացողները։
Լուսանկարները` այստեղ: