Հարցման տվյալների համաձայն՝ դրա մասնակիցների 59 տոկոսն այն կարծիքին է, որ նոր տեխնոլոգիաներն ապագայում մեծապես կբարելավեն կյանքը, մինչդեռ հարցվածների 30 տոկոսը ենթադրում է, որ կլինի ճիշտ հակառակը:

 

Հարցախույզի մասնակիցների ճնշող մեծամասնությունն այն կարծիքին է, որ առաջիկա կես դարում մարդկային օրգանների փոխպատվաստումը կդադարի որևէ խնդիր ներկայացնել, քանի որ դրանք պատվերով կպատրաստվեն հատուկ լաբորատորիաներում, նշում են Pewի անցկացրած հետազոտության հեղինակները: Ամերիկացիների մոտավորապես 33 տոկոսն այն կարծիքին է, որ շուտով մարդիկ կսկսեն գաղութացնել այլ մոլորակներ, նրանց 5 տոկոսը բացարձակապես վստահ է դրանում:

 

ԱՄՆ-ի բնակիչների 32 տոկոսն անհամբերությամբ է սպասում այն բանին թե երբ իրենց հնարավորություն կընձեռվի օգտվելու տելեպորտացիայի գործառույթից: Սակայն հարցվածների 44 տոկոսն այն կարծիքին է, որ առաջիկա 50 տարում երկրի բնակիչներն, այնուամենայնիվ, չի հաջողվի վերահսկել եղանակային պայմանները: Դա միակ բանն է, որ մթագնում է ապագայի վերը բերված լավատեսական կանխատեսումները:

 

Հատկապես հետաքրքրական է, թե ամերիկացիները ֆուտուրիստական որ գաղափարներն են բացասական համարում: Այսպես, հարցվածների 63 տոկոսը վստահ է, որ դյուրակիր համակարգչային սարքերի կանոնավոր գործածումը, որոնք տեղեկատվություն են հաղորդում շրջակա աշխարհի վերաբերյալ, օրինակ Google Glass-ը, կվատացնի իրենց կյանքը:

 

Հարցվածների 66 տոկոսը վստահ է, որ, եթե ապագա ծնողներին մատչելի լինի իրենց երեխաների ԴՆԹ-ն ծրագրավորելու հնարավորությունը, ապա դա լրջորեն կբարդացնի նրանց կյանքը:

 

Նաեւ քաղաքացիների 65 տոկոսը ենթադրում է, որ այն դեպքում, եթե հիվանդների ու տարեցների առողջության նկատմամբ հսկողությունն անցնի ռոբոտներին, ապա դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

 

78 տոկոսը կտրականապես դեմ է լաբորատորիաներում սինթեզված միսն ուտելուն, ևս 72 տոկոսը ոչ մի դեպքում չի համաձայնի ուղեղի փոխպատվաստ դնել իրեն հիշողությունը բարելավելու համար:

 

Զարմանալի է, բայց հարցվածների 50 տոկոսը կտրականապես մերժում է ինքնակառավարվող ավտոմեքենա վարելու հնարավորությունը:

 

Հետազոտության հեղինակները նաեւ նշում են, որ որքան բարձր է հարցման մասնակցի բարեկեցությունը, նա այնքան ավելի մեծ լավատեսությամբ է նայում ապագային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: