Երգչուհի Արմինե Նահապետյանը՝ Արմինկան, վերջերս հազվադեպ է երեւում էկրաններին, թե ինչու՝ փորձեցինք պարզել հենց իրենից: - Ստեղծագործական կյանքում երկարատեւ դադարը չի՞ ենթադրում լճացում:
- Հասկանում եմ, որ երկարատեւ դադար ունենալն այս ոլորտում շահեկան չէ, սակայն պետք է նշեմ, որ այս ընթացքում չեմ դադարել ստեղծագործել: Այժմ աշխատում եմ մի քանի երգերի վրա. առաջիկայում կունենամ թե դիսկո ոճի, թե ավելի հանգիստ երգեր, այնպես որ՝ չեմ լճանում: Ցավում եմ, որ որոշ հանգամանքներ, այդ թվում ֆինանսական միջոցների անբավարարությունը, կարող են ստիպել նման դադարներ տալ, այնուամենայնիվ, իրավիճակն ինձնից կախված չէ: Բացի այդ, ինչպես ամենուր, մեր ոլորտում եւս փոփոխվել են արժեքները:
- Հիասթափվա՞ծ եք ոլորտում տիրող իրավիճակից:
- Կարելի է ասել՝ այո: Այսօր կոմերցիան դարձել է ոլորտի շարժիչ ուժը, իսկ, օրինակ, մեր սերնդի ներկայացուցիչների շրջանում կա ձեւավորված այլ արժեհամակարգ: Այժմ հնարավոր է փողով մի քանի տեսահոլովակ ունենալ, եւ որ հեռուստաալիքով սիրտդ ուզի՝ հեռարձակել ու «աստղ կնքվել»՝ կրկին փողի ուժով: Շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ հիմա չափից ավելի մեծամիտ եւ գոռոզ են. նրանց դժվար է դիմանալ հաջողությանը: Երբեք չէի պատկերացնի, որ այս դաշտը եւս կմոնոպոլիզացվի: Չկա երգի ընտրության որեւէ կարգ, չկան հեռարձակելու համար նախատեսված սահմանափակումներ, ոլորտում առկա չէ նաեւ «դպրոց» հասկացությունը, ինչպես, օրինակ, տասը տարի առաջ:
- Ձեր անցած «դպրոցի» ուսուցիչներից Արթուր Գրիգորյանը հարցազրույցներից մեկում քննադատել էր նաեւ Ձեզ…
- Հասկանում եմ Արթուր Գրիգորիչին, նաեւ գիտեմ, թե որքան շատ է սիրում ինձ, այդ պատճառով էլ անհանգստանում է ինձ համար: Նրան դուր չէին եկել իմ մի քանի դուետներ: Պետք է ըմբռնել, որ շոու-բիզնեսն ունի կանոններ, որոնցից խուսափել հնարավոր չէ: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ եթե անգամ երգել եմ կոմերցիոն նպատակով, իմ կատարումները միշտ էլ սրտովս են եղել:
- Ի՞նչ երգի պակաս կա Հայաստանում:
- Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս կա մեղեդու պակաս: Ոչ մեղեդային երգերն այսօր դարձել են գերիշխող: Ցավում եմ, բայց, օրինակ, իմ որդին հաճախ երգում է «Gangnam style»՝ այն դեպքում, երբ տանը մեծ մասամբ հնչում է դասական երաժշտություն:
- Ձեր զավակի մեծանալուն զուգընթաց է՞լ ինչ մտահոգություններ են առաջ գալիս:
- Ամենամեծ մտահոգությունս այն է, որ չեմ տեսնում իմ երեխայի ապագան մեր երկրում: Դժվարությամբ եմ ընտրել մանկապարտեզ, ուր նա կհաճախի, արդեն մտահոգվում եմ նաեւ առաջիկայում դպրոցի, ուսուցիչների ընտրության հարցերով:
- Ձեր որդին ԱՄՆ քաղաքացի է. արտերկրում ապրելու ծրագրեր կա՞ն:
- Դեռ ոչ, բայց ոչինչ բացառված չէ: Հնարավոր է՝ վաղը ես էլ հեռանամ երկրից:
- Ինչո՞ւ:
- Ես ինձ այս երկրում պաշտպանված չեմ զգում: Որպես քաղաքացի՝ այս երկրի համար ոչինչ եմ. համոզվել եմ բազում անգամներ:
- Ներքաղաքական կյանքին հետեւո՞ւմ եք, ընտրություններին մասնակցե՞լ եք:
- Ոչ, ներքաղաքական կյանքն ինձ չի հետաքրքրում, իսկ ընտրությունների ժամանակ, բարեբախտաբար, Հայաստանում չէի:
- Բայց չէ՞ որ հենց այս գործընթացներից է կախված Ձեր երեխայի ապագան:
- Այո, բայց ես, որպես քաղաքացի, հիմա ոչինչ չեմ կարող փոխել, հետեւաբար, հաճախ նախընտրում եմ լռել:
- Իսկ ի՞նչ եք արել ինքներդ հայրենիքի համար:
- Ամենատարբեր փառատոններում ներկայացրել եմ Հայաստանը, հայ երգը: Եղել եմ սահմանամերձ գոտում, այն ժամանակ, երբ այնտեղ հրաձգություն էր, կյանքիս վտանգ էր սպառնում: Բարեգործական համերգներ եմ ունեցել ժողովրդիս համար, որին ուզում էի իմ հնարավորությունների չափով ուրախացնել:
- Ո՞րն է մեր երկրի, քաղաքացու հիմնական խնդիրը:
- Հայաստանը չունի առաջնորդ, որը գժի պես սիրում է իր երկիրը: Ոչ իշխանության, ոչ ընդդիմության շարքերում չեմ տեսնում այդ առաջնորդին:
- Դուք գժի պես սիրո՞ւմ եք Ձեր երկիրը:
- Ժամանակին սիրում էի իսկապես գժի պես, հիմա՝ ոչ: Սա իմ ճանաչած Հայաստանը չէ, սա իմ Երեւանը չէ. փոխվել են մարդիկ, քաղաքի բարքերը, նիստուկացը, քաղաքի հանդեպ մարդկանց վերաբերմունքը:
- Ի՞նչ ելք եք տեսնում:
- Իմ տղան այդքան փոքր հասակում անչափ սիրում է Հայաստանը: Երբ գնում ենք արտերկիր, բոլորին ասում է՝ ես հայ եմ: Բայց դա քիչ է, ես շարունակում եմ մտահոգվել նրա վաղվա օրվա համար: Հարկավոր է հայրենիքի հանդեպ վստահություն ունենալ, սրա համար իր ներդրումը պետք է ունենա յուրաքանչյուրը:
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Արմինկա. «Երեխայիս ապագան չեմ տեսնում Հայաստանում»
12:31 - 12.Հուլիս.2013
Աղբյուր՝
http://www.hraparak.am/134474/
Առաջարկում ենք նաև
20/02/23 11:45
3,5 տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով բացվեց կյանքի ճանապարհը
13/03/23 10:30
Իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռևս տեսնում եմ և դա առաջին հերթին պետք է սկսվի Արցախից
06/08/20 16:45
«Սրտիցս արյուն է գնում, երբ տեսնում եմ, թե ինչ են արել Արեւելքի «մարգարտի» հետ». Արմինկա
29/05/18 21:35
«Oracle Cloud Day-ը Հայաստանում» համաժողովը ներկայացրեց թվային դարաշրջանի տեխնոլոգիաների ապագան
30/04/18 12:33
Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում իրադրության սահմանադրական ուղով կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
22/04/18 23:10
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ
26/11/16 18:45
Սամվել Ֆարմանյանը Հայաստանում սոցիալ-տնտեսական, քաղաքական, համակարգային փոփոխություններին այլընտրանք չի տեսնում
12/02/15 16:35
Պատգամավորը ԵՏՄ անդամ Հայաստանում կրթության զարգացման նոր հնարավորություններ է տեսնում
Լրահոս
20:45
Մոդել Քեյթ Քեսիդինի անկեղծ սիրո խոստովանությունը One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնիի հանդեպ
18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
14:00
«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
19:06
Քեթի Փերին զայրացրել է երկրպագուներին լեսբիական սեքսի իմիտացիայով 2024-ի MTV Video Music Awards-ում իր ելույթի ժամանակ
17:40
Մեգան Մարքլը, հավանաբար, արդեն արել է առաջին քայլը Քեյթ Միդլթոնի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ
12:35
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ գրկախառնվել եւ պարել են չորս րոպեանոց հոտնկայս ծափահարությունների ներքո
14:15
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին անսպասելիորեն հայտնվել են Դոնալդ Թրամփին աջակցողների հանրահավաքում
12:00
Շվեյցարիայում ոստիկանությունն առգրավել է 7,4 միլիոն դոլար արժողությամբ եզակի մրցարշավային սուպերմեքենա
15:40
Աշխարհի ամենահարուստ մարդը ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը
14:00
Քիմ Քարդաշյանը Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին ներկայացել է հերթական «մահացու» զգեստով
18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
15:00
Ռուս միլիարդատերը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ընկերուհու համար՝ հրավիրելով Քրիստինա Ագիլերային