Վերջին պահին չեղյալ հայտարարված մահապատժի դրամատիկ լուսանկարները, որոնք զետեղվել են Համացանցում, բուռն բանավեճեր են հարուցել իրանական հասարակության մեջ:
Լուսանկարներում պատկերված Է մահվան դատապարտված կալանավորը՝ կապված աչքերով կանգնած կախաղանի առջեւ: Այն տղամարդու մայրը, որին դատապարտյալն սպանել Է կռվի ժամանակ, ապտակում Է նրան, բայց հետո ներում Է, փրկելով նրա կյանքը, տեղեկացնում Է BBC-ն:
Դիտորդները նշում են, որ սոցիալական ցանցերի օգտատերերի մեծ մասը լուսանկարների՝ իրենց մեկնաբանություններում պաշտպանել են ներման այս տեսարանը:
Շատերը հիշատակել են իրանցի հայտնի հեռուստահաղորդավարին, որը հաղորդման ժամանակ հանդիսականներին կոչ Է արել պաշտպանել այդ պրակտիկան: Այսօրվա դրությամբ Իրանը մահապատիժների թվով երկրորդ տեղն Է զբաղեցնում աշխարհում: