Ամերիկացի դպրոցական Արիանա Գուրդին իր հոր արժանի աղջիկն է։ Չնայած նրան, որ նա ընդամենը 12 տարեկան է, փոխարենն արդեն կարողանում է ինքնուրույն որս անել։ Հայրն անգամ իրականացրել է դստեր երազանքը և նրան սաֆարիի տարել Հարավային Աֆրիկա։ Արիանան հրացանին և արբալետին տիրապետում է 7 տարեկանից։
Համացանցում տեղադրած նրա լուսանկարները բազմաթիվ քննադատությունների են արժանացել կենդանասերների կողմից։ Շատերը նույնիսկ պատրաստ են սեփական ձեռքերով աղջնակին նետահարել և հետը այդպես նկարվել։