Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ հետաքրքիր և ճանաչողական բնույթ կրող մի նյութ, որում կպատմենք աշխարհի ամենահրաշալի և անսովոր ծովափերի մասին: Հավատացեք, որ այս ծովափերից շատերի նույնիսկ գոյության մասին դուք երբևէ չէիք էլ մատծել: Ապշեցուցիչ, հրապուրիչ և անչափ գեղեցիկ այդ ծոփավերը ձեզ ենք ներկայացնում լուսանկարների ընդարձակ շարքով: 

 


Պունալլու ծովափը` հրաբխային հող


Հավայան կղզիների ափերը ողողող այս ծովափը  զբոսաշրջիկների շրջանում հայտնի է իր սև ավազի շնորհիվ, որը կղզիների հրաբխային ծագման հետևանքն է:

Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Հայամս բիչ` ճերմակ ավազներ


Ավստրալիայի Ջարվիս ծովածոցում գտնվող այս ծովափը ներառված է գինեսի ռեկորդների գրքում որպես ամենասպիտակ ավազն ունեցող ծովափ:
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Լայմ Ռեջիս` Յուրայի դարաշրջանի ծովափ


Յուրայի դարաշրջանի այս ծովափը գտնվում է Անգլիայի Արևմտյան Դորսեթ կոմսությունում` Լայմ Ռեջիս բնակավայրից ոչ հեռու: 
Իհարկե, այստեղ դինոզավրեր չկան, սակայն առափնյա ժայռերը պարունակում են հնագույն մոլյուսկ-ամոնիտների բազմաթիվ քարացուկներ: 
Մասնագետների գնահատմամբ` քարացածությունների տարիքը ավելի քան 185 000 000 մնլ տարի է:
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Քարանձավներով ծովափ


Պորտուգալիայում, Ալգարվե վայրում, գտնվում է անսովոր գեղեցկություն ունեցող մի ծովափ: 
Այն զարդարում են հաճելի դեղինավուն քարանձավներից բաղկացած  լաբիրինթոսները: 
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Կաիխալուլու կարմիր ծովափը Մաուի կղզու վրա



Հավայան կղզիներից մեկի` Մաուիի արևելյան ծովափին է գտնվում Կաիխալուլու ծովախորշը, որը թարգմանաբար նշանակում է «Ծովի մռնչյուն»: 
Չնայած ծովախորշը պաշտպանող խութին`առափնյա ալիքներն այստեղ բավականին բարձր են և իսկապես աղմկալի: 
Մուգ կարմիր ավազը, որը տեղ-տեղ փոխվում է շիկագույնի, այստեղ հայտնվել է Կաուկի հրաբխի վաղեմի ժայթքումների շնորհիվ: 
Եվ, չնայած այստեղ շատ դժվար է հասնել նեղ ժանապարհով, մարդիկ այստեղ հաճախակի են այցելում: 
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
«Մախո բիչ». ծովափ` էքստրիմի սիրահարների համար


Սան Մարտեն կղզու վրա գտնվող Մախո Բիչ ծովափը հայտնի է այն բանով, որ մարդկանցից շատերն այստեղ գալիս են ոչ միայն լողալու, այլև` ինքնաթիռների վ այրէջքը տեսնելու համար: ՎԵրջին հանգամանքը, սակայն, անհարմարություններ է ստեղծում արևային լոգանքներ ընդունելիս և լողալիս: 
Չնայած թռիչքի և վայրէջքի դժվարին պայմաններին`այս վայրում դեռևս ոչ մի վթար չի արձանագրվել:
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Ծովափ` բաղկացած խխունջներից



Հերթական զարմանահրաշ ծովափը այս անգամ ամբողջովին պատված է խխունջներով: 

Շելլ բիչը` Սուրբ Բարդուղիմեոսի կղզու վրա, գտնվում է Գուստավիա գողտրիկ քաղաքի մոտակայքում: Եթե Շելլ բիչ գաք երեխաների հետ, ապա կարող եք նրանց զբաղեցնել ամբողջ օրը. ո'չ ջուրը կմտնեն, ո'չ էլ պաղպաղակ կուզեն: Ծովի բուռն կյանքը, արագ հոսանքները և փոթորիկները դարերով անխոնջ կարիբյան այս ծովափ են  մատակարարում  տոննաներով հուշանվերներ:Подборка самых необычных пляжей мира

Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Ապակե ծովափ, Ֆորտ Բրեգ, Կալիֆորնիա, ԱՄՆ


Սովորաբար մարդը, նետելով աղբը շրջակա միջավայր, բացասականորեն է ազդում բնության վրա: Սակայն հազվադեպ լինում են բացառություններ, և աղբը գեղեցկություն է ստեղծում: 

Մի հետաքրքիր վայր կա`Glass Beach Ապակե ծովափ,Ֆորթ Բրեգ, Կալիֆորնիա, ԱՄՆ 
Այս վայրը զարմանալի է իր անսովոր ծովափով:
Պարզվում է ` աղբը նույնպես ժամանակի ընթացքում կարող է գեղեցիկ դառնալ:
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Վարդագույն ծովափ


Վարդագույ ծովափ պատկերացնելիս միանգամից ռոմանտիկ տրամադրությամբ ես համակվում: ՊատՃառը երևի այն է, որ վարդագույն ավազը հեքիաթային տեսք ունի: Բահամյան արշիպելագում գտնվող Խաբոր կղզին ամեն տարի 1000-ավոր զբոսաշրջիկների է ընդունում ամբողջ աշխարհից: ՄԻայն պատկերացրեք`5 կիլոմետր ձգվող վարդահույն ծովափ և լազուրե ծով. այս ամենը, իրոք, թովիչ տեսարան է իսկական ռոմանտիկների համար:


Եվս մեկ բավականին հայտնի վարդագույն ծովափ գտնվում է հունական Էլաֆոնիսի (Եղնիկների կղզի) անվանումը կրող կղզում, որը գտնվում է Կրետե կղզու հարավ-արևմուտքում:Подборка самых необычных пляжей мира

Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Մանուշակագույն ծովափ


Եվս մեկ հիասքանչ ծովափ, որը գտնվում է Կալիֆորնիայում, որը կոչվում է Պֆայֆեր Բիչ: Իր մանուշակագույն-վարդագույն երանգով ծովափը պարտական է հարևան բլուրներում գտնվող սպեսարտին հանքանյութին և մարգանեցին, որը, ողողվելով անձրևաջրերով, անսովոր մանոշակագույնով հիասքանչ նկարներ է պատկերում ծովափին;
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Պաապակոլեա կանաչ ծովափը


Պապակոլեան (Papakolea Beach) նաև անվանում են կանաչ ավազի ծովափ: Այն գտնվում է Հավայան կղզիներից մեկի վրա` Սաունս Փոինթում:  Հրաբխային ծագման քարերը` քրիզոլիթները, որոնք հանքանյութ են նաև, աբորիգենները` տեղաբնիկները, անվանում են «հավայան ադամանդ»:
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира
Ոսկե ծովափ, Մալթա


«Ramla» ծովափի ավազը նարնջագույն երանգ ունի, սակայն մալթայերենից թարգմանաբար նշանակում է «կարմիր»: Հենց այս ծովափն էր հիշատակվում Հոմերոսի «Ոդիսական» պոեմում. Կալիփսո հավերժահարսի քարանձավն այստեղ էր գտնվում և կա առ այսօր:
Подборка самых необычных пляжей мира
Подборка самых необычных пляжей мира