Դեռևս մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Վիկտորիա բեքհեմը միջակ փոփ երգչուհուց կվերածվի ոճի չափանիշի և հաջողակ դիզայների: Աչքերի փայլուն ստվերաներկի, կաշվե զգեստների և չափազանց կարճ կիսաշրջազգեստից դատելով` դժվար էր նույնիսկ ճաշակի ծիլեր հայտնաբերել: Բայց "Spice Girls"-ից դուրս գալը, հաջող ամուսնությունը և մասնագիտությունը փոխելը նրա համար օգտակար եղան: Այսօր Վիկտորիան նորաձևության և ոճը մասին գիտի ամեն ինչ:
Ապրիլի 17-ին լրանում է Վիկտորիա Բեքհեմի 40-ամյակը: 2014-ին էլ նա նշեց իր դիզայներական կարիերայի 5-ամյակը: Այս առիթով մենք առանձնացրել ենք նրա անթերի կերպարի 5 բաղադրիչները և 40 ամենահաջող լուսանկարները, որոնք արվել են, երբ նա ճաշակով հագնված ներկայացել է հանրությանը:
սԵՎ գույն
Բարձրակրունկներ
Տուփ-զգեստներ
Խոշոր արեվապաշտպան ակնոց
Նեղ ջինսեր