Heritage աճուրդի տունը ապրիլի 26-27-ին ռետրո երաժշտության սիրահարների համար անակնկալ է նախապատրաստել: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Heritage-ի նյույորքյան սրահում տեղի կունենա Էլվիս Փրեսլիի և Ջիմի Հենդրիքսի բեմական հագուստների ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսին կներկայացվեն Էլվիսի բեմական այն հագուստները, որոնք նա 1956թ. կրել է Լաս Վեգասի «Ֆրոնտիր» հյուրանոցու մ: Fantastic international ֆիրմայի բալագույն երկար վերարկուն աճուրդի սրահում հույս ունեն վաճառել 15 հազար դոլարով: Փրեսլին շատ էր սիրում այդ վերարկուն և կրում բացառապես հատուկ միջոցառումների կամ հանդիպումների ժամանակ:

 

Աճուրդի կհանվեն նաև մեկ այլ ռոք-հեղափոխական Ջիմի Հենդրիքսի հագուստներից: Գույնզգույն ծաղիկներով սև պիջակը Heritage-ում հույս ունեն վաճառել 20 հազար դոլարով: