Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել են XVII դարում խորտակված իսպանական «Նուեստրա Սենիորա դե Ատոչա» գալեոնի գանձերը: Ընդհանուր հասույթը կազմել Է շուրջ 2 միլիոն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Guernsey’s աճուրդային տան ներկայացուցիչնե րին:
Իսպանիայի թագավորական նավատորմի գալեոնը խորտակվել Է 1622 թվականի սեպտեմբերի 6-ին: Նավը տանում Էր շուրջ 40 տոննա ոսկու եւ արծաթի ձուլակտորներ, պղինձ եւ թանկարժեք իրեր: «Նուեստրա Սենիորա դե Ատոչա»-ի մնացորդները 1985 թվականի հուլիսի 20-ին հայտնաբերել Է Մել Ֆիշերի որոնողական խումբը: Ծովի հատակից բարձրացված իրերի ընդհանուր արժեքը գնահատվել Է 450 միլիոն դոլար:
Նավի հայտնաբերման երեսնամյակի տարում աճուրդի Է հանվել դրա ավելի քան 40 թանկարժեք գտածո: Ամենից թանկ լոտը դարձել են ոսկե թիթեղը (վաճառվել Է գրեթե 94 հազար դոլարով), ոսկե զմրուխտակուռ խաչը (119 հազար դոլար), ոսկե գավաթը (413 հազար դոլար), ոսկե գդալը (62,5 հազար դոլար):
Ինչպես նշվում Է, աճուրդից ստացված միջոցների մի մասը կուղղորդվի «Սիրտ» հիմնադրամ, որն զբաղվում Է դեֆիբրիլյատորներով ԱՄՆ-ի դպրոցների սարքավորմամբ եւ դրանցով աշխատելու ուսուցմամբ: