Չեխ սուպերմոդել Կարոլինա Կուրկովան նկարահանվել է "Madame Figaro" ամսագրի ամառային ֆոտոշարքում:
30-ամյա շիկահեր գեղեցկուհին ոճային բիկինիներով անթերի կազմվածքն է ցուցադրել ֆրանսիական հայտնի ամսագրի ապրիլյան համարի էջերին:
Հիասքանչ ամառային ֆոտոշարքի հեղինակը, որի նկարահանումները տեղի են ունեցել Բահամյան կղզիներում, ֆրանսիական հայտնի ֆեշն լուսանկարիչ Տիեմո Սանդերն է: Վերջինս մասնագիտացած է ծովափնյա ֆոտոշարքերի գործում: Բիկինիներով ամառային ֆոտոշարքեր նա բազմիցս է նկարահանել տարբեր համաշխարհային մոդելների մասնակցությամբ: