«Եվրատեսիլ» մրցույթի պատրաստությունը, որին մնում է ընդամենը մեկ ամիս, ընթանում է ամբողջ թափով: 38 երկրի ներկայացուցիչներ, որոնք պետք է մայիսին մեկնեն Կոպենհագեն, հիմա շրջում են Եվրոպայում՝ իրենց պրոմոտուրներով: Արտիստները ծանոթանում են միմյանց հետ և յուրաքանչյուր երկրում, որի ներկայացուցչի հետ պետք է պայքարեն հաղթանակի համար, ներկայացնում են իրենց երգը: Այս հարցում առայժմ բոլորից հաջողակը Բելոռուսի ներկայացուցիչն է` Տեոն: 31-ամյա այս արտիստը պատրաստվում է Եվրոպան գրավել "Cheesecake" անվանումով իր հիթով: Նա արդեն հասցրել է ընկերանալ այս մրցույթի ճանաչված աստղերի հետ: Բելոռուսցի համակրելի երիտասարդին հատուկ ուշադրություն է հատկացրել Ավստրիայի ներայացուցիչը` սկանդալներով հայտնի Կոնչիտա Վուրսթը:  Այս տարի Կոնչիտային անվանում են մրցույթի ամենաարտասովոր մասնակիցը: Չէ՞ որ այդ կանացի կերպարի տակ թաքնված է 25-ամյա ավստրիացին` Թոմաս Նոյվիրթը՝ Վուրսթը «Եվրատեսիլում» ելույթ կունենա մորուքավոր կնոջ կերպարում` երեկոյան զգեստով և կերգի փյունիկի մասին երգ, որը հառնում է մոխիրներից:


Լատվիա կատարած իր այցելության ժամանակ Կոնչիտան լսել է Տեոյի երգը, տեսել է երգչին Youtube-ում և միանգամից խոստովանել, որ  Տեոյին շատ է համակրում: Վուրսթը նույնիսկ նրան ժամադրության է հրավիրել.
 
- Մենք անպայման պետք է գարեջուր խմենք Կոպենհագենում - իր ցանկությունը Տեոյին է փոխանցել Կոնչիտան: 
 
Кончита Вурст - самая скандальная участница
Կոնչիտա Վուրսթ. «Եվրատեսիլ 2014»-ի ամենասկանդալային մասնակիցը
 
Սակայն, ինչպես պարզվեց, երգիչները ծանոթացել էին ավելի վաղ` Ամստերդամում տեղի ունեցած մի երեկույթի ժամանակ, որին հավաքվել էին «Եվրատեսիլի» բոլոր աստղերը: 
 
- Թող ինձ քո ինքնագիրը: Գիտե՞ս, թե ինչպես է գրվում Կոնչիտա: Եվ կարող ես նաև գրել. «Իմ ամբողջ կյանքի սիրուն»: Ինձ հաճելի կլինի, - ասել է մորուքավոր երգչուհին:
 
 
Тео не испугался встречи с бородатой девушкой Кончитой
Տեոն չվախեցավ մորուքավոր աղջիկ Կոնչիտայի հետ հանդիպումից
 
- Քո երգը հիասքանչ է: Այն ինձ դուր է գալիս: Դու էլ լավ տեսք ունես, - իր հերթին Վուրսթին հաճոյախոսել է Տեոն: 
Մասնակիցները պայմանավորվել են տեսնվել Դանիայում և, ինչպես ցանկացել էր Կոնչիտան, գարեջուր խմել առավել մտերմիկ մթնոլորտում:
 
 
Тео и Кончита встретились в Амстердаме
Տեոյի և Կոնչիտայի հանդիպումը Ամստերդամում