Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության և Ռուսաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ, Գյումրու «Ստիլ» պատկերասրահում ապրիլի 11-ին բացվեց «Պատուհան դեպի աշխարհ» միջազգային շարժական ֆոտոցուցադրությունը, որին ներկայացված են PhotoPodium.com ինտերնետային ռեսուրս-կենտրոնի անդամների լուսանկարչական գործերը:

 

Ինչպես հայտնեց լուսանկարիչ, նախագծի համահեղինակ Արմեն Ենգոյանը, PhotoPodium.com նախագիծը ստեղծված է ցուցադրությունների կազմակերպման, փորձի փոխանակման, նախկին խորհրդային հանրապետությունների` տարբեր երկրներում բնակվող լուսանկարիչներին միավորելու նպատակով:

 

Գյումրիում ցուցադրված են Ռուսաստանի, Ավստրալիայի, Հայաստանի, Գերմանիայի, Վրաստանի, Իսրայելի, Հոլանդիայի, ԱՄՆ-ի և Ուկրաիանայի 64 լուսանկարչի 105 աշխատանք: Ցուցադրությունը մինչ այս ներկայացվել էր նաև Երևանի «Թեքեյան» կենտրոնում:

 

Ցուցադրությունը գյումրեցիների և քաղաք այցելած հյուրերի համար կգործի մինչև ապրիլի 19-ը: Այն առաջիկայում կներկայացվի նաև Թբիլիսիում և Մոսկվայում:

 

Արմենուհի Մխոյան