Bravo.am-ը գրում է.

 

Արսեն Սաֆարյանը երեկ կիթառ նվագելով ու երգելով հանդիսատեսին տեղափոխել է իր պատանեկության օրեր:): Երգչի փոքրիկ մենահամերգը, որը տեղի է ունեցել երեւանյան ակումբներից մեկում, տեսանկարահանվում էր 7 շուտով կցուցադրվի “Կենտրոն”-ի եթերում` “The Beautified Project” ռոք-խմբի վոկալիստ 7 կիթառահար Անդրե Սիմոնյանի նախաձեռնած երաժշտական ծրագրի շրջանակում:

 


Արսեն Սաֆարյանը և Անդրե Սիմոնյանը
 


“1VS1 Project”-ի կարգախոսն է` “Մեկ երգիչ, մեկ երաժշտական գործիք”, հեռուստանախագծի հեղինակ-պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը BRAVO.am-ին հայտնել է, որ յուրաքանչյուր թողարկման ընթացքում կհնչի 7-ից 8 երգ.“Հաճախ ցուցադրում են համերգներ, որոնց ժամանակ 10-ից ավելի երաժիշտ նվագում են, բայց վստահ չենք լինում երգիչ-երգչուհիների կենդանի ձայնով կատարման հարցում: Նպատակ ունեի ստեղծել ծրագիր, որին կմասնակցեն ոչ թե չակերտավոր երգիչներ, ովքեր երգը միջոց են դարձրել երևալու համար, այլ իսկապես երգել իմացողները, այդ թվում` երաժշտական նախագծերի երիտասարդ մասնակիցները, որոնք ներկայացնում են էստրադային, ժողովրդական, ջազ, ռոք 7 այլ ժանրեր: Կարևոր է, որ երգչի երգացանկը հարուստ լինի մեղեդիով ու բառերով, որ հնարավոր լինի մեկ գործիքով կատարել”:


Շարունակությունը` այստեղ: