Life.panorama.am-ը գրում է.
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ողջ աշխարհում մահացության դեպքերի 1.3%-ի պատճառը լյարդի ցիռոզն է: Հիվանդության բուժումը բավական բարդ և ծախսատար գործընթաց է, ինչը ոչ բոլորին է հասանելի: Սակայն ցիռոզի կանխարգելման գործում վերջերս բացառիկ բացահայտում են արել Սինգապուրի գիտնականները: Նրանց պնդմամբ՝ այս հիվանդության առաջացման հավանականությունն էապես նվազեցնում է բնական սև սուրճը:
15 տարի շարունակ գիտնականներն ուսումնասիրել են 45-74 տարեկան 63 հազար մարդու, ովքեր ամբողջ ընթացքում պարբերաբար պատմում էին իրենց կենսակերպի, ինքնազգացողության և սնման ռեժիմի մասին: Հետազոտելով ստացված բոլոր տվյալները՝ հնարավոր եղավ պարզել, որ օրական 2 բաժակից ավել սուրճ օգտագործողների մոտ նվազում էր ցիռոզով հիվանդանալու ռիսկը և, հետևաբար, դրանից մահանալու հավանականությունը 66%-ով: Ի դեպ՝ նույն հետազոտությունը ցույց է տվել, որ օգտակար համարվող այնպիսի ըմպելիքներ օգտագործելը, ինչպիսիք են՝ մրգային հյութերը կամ կանաչ թեյը, նման արդյունավետություն չի արձանագրում:
Շարունակությունը` այստեղ: