Life.panorama.am-ը գրում է.

 

Խումարի (Похме́лье )դեմ պայքարում անենաարդյունավետ միջոցներից մեկը կարտոֆիլի պյուրեն է: Նման եզրահանգման են եկել Արևտյան Անգլիայի համալսարանի գիտնակաները:

Գիտնակաները պարզել են, որ տհաճ զգացումներից խուսափելու համար ոգելից խմիչքներ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է օգտագործել մեկ-երկու գդալ պյուրե:

Սպիրտը համարվում է դիուրետիկ նյութ: Այն նպաստում է մեզի արտադրությանը ինչը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկմանը, զգոնության բթացմանը և դյուրագրգռությանը: Իր հերթին նվազում է արյան մեջ շաքարի քանակությունը այն պատճառով, որ օրգանիզմը արտադրում է մեծ քանակությանբ ինսուլին: Դրա հիմնական պատճառը սպիրտի մեջ շաքարի մեծ քանակությունն է: Վերը նշվածը հանգեցնում է նաև ուժեղ գլխացավերի, անհագ սովի և սրտխառնոցի առաջացման:

Այս ամենից խուսափելու համար գիտնակաները խորհուրդ են տալիս օգտագործել կարտոֆիլի պյուրե, քանի որ կարտոֆիլը և պյուրի բաղադրության մեջ մտնող կարագը դանդաղեցնում են վերոնշյալ գործընթացները: